Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/755

Այս էջը սրբագրված է

ԾՈՎՈԻ ԼՈԳԱՐԱՆՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հուլիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. «Միացյալ ընկերաթյուն» — Տե՜ս «1888 նոր տարիս, ծանոթ. № 12։

2. Ակնարկում Է 1888 թ. պատրիարքական ընտրությունը (տե՛ս «Պատրիարքցու մը կը փնտրվի», ծանոթ. № 1)։

3. «Պոսիւյոն» Տե՜ս «Հանվինք, հանվինքս, ծանոթ. № 1։

4. «էպիկուրյան» Տե՛ս «Դիմակը», ծանոթ. № 3։

5. «...վե ղայրինյում, վե ղայրինյում, վե ղայրինյում» — և այլն, և այլն, և այչն։

6. Մենտորը, Ոդիսևսի և Պենելոպեի որդի Տելեմակի դաստիարակն ու հովանավորն էր։ Հետագայում Մենտորը հոմանիշ եղավ խորհրդատուի։

7. «O tempora, О mores» — Ո՜վ ժամանակներ, ո՜վ բարքեր։

8. Ըստ քրիստոնեական ավանդության, աշխարհի վերջին Գաբրիել հրեշտակը իր փողով արթնացնելու Է մեռելներին, վերջին դատաստանին ներկայանալու համար։

9. Ըստ հռոմեական դիցաբանության, Կուպիդոնը սիրո աստվածն է։

10. Բարոյականը ինքը հեղինակն է, նրա մարմնավորումը և հաճախ հանդես է գալիս հեղինակի այլաբանական երկերում (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հտ., «Ծիծաղ»)։

11. «Զի՞ է քեզ, ծով, զո՞ տեսէր և փախեար..«Սաղ․», ՃԺԳ, 5։

12. Նայատներն, ըստ հունական դիցաբանության, աղբյուրների և ջրերի հավերժահարսներն են, Զևսի աղջիկները։

13. Մեղքը աշխարհում հետևանք է գայթակղության, իսկ մեղանչել հնարավոր չէ լռելյայն։


Ո՞Վ ՊԻՏԻ ԸՆՏՐՎԻ ՊԱՏՐԻԱՐՔ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարումս, անստորագիր, 1888 թ. հուլիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ԳՐՊԱՆԻ ՏԵՏՐՍ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարումս, անստորագիր, 1886 թ. հուլիս, օգոստոս ամիսներին, Հոկտեմբերի 10-ին, 26-ին, 29-ին (№ 39, 40, 41) երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին:

1. Ղզլարցի մեծահարուստ Հովսեփ Իզմիրյանցի կտակով յուրաքանչյուր տարի կազմակերպվում էր մրցանակաբաշխություն՝ ազգային պատմության, մայրենի լեզվի, գրականության և կրոնի լավագույն ուսումնասիրության համար (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու. VII հտ., «Նետ», ծանոթ. № 48)։

2. Նիկիան այժմյան Իզմիրն է. 325 թ. այստեղ գումարվեց առաջին եկեղեցական տիեզերական ժողովը, որին մասնակցեցին և հայերը։

3. Բառախաղով ակնարկում Է «Խոսնակ Հայաստանյաց եկեղեցվո» և «Սոքակ