Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/756

Այս էջը սրբագրված է

Հայաստանյաց եկեղեցվո» կրոնական շաբաթաթերթերը, որոնց երկու» ի խմբագիրը Վահ. վրդ. Տեր-Մինասյանն էր. «Խոսնակը» լույս է աեսել 1888 թ., տասներեքերորդ համարից հետո փոխվել է անունը և կոչվել «Սոխակ»։

4. Հովհ. Սեթյանի «Հուզման ժամեր» ժողովածուն լույս է տեսել Պոլսում, 1888 թվականին:

5. Տե'ս «1888 նոր տարի», ծանոթ. № 9:

6. Տե՞ս «1838 նոր տարի», ծանոթ. № 10:

7. «Դպրոցասեր տիկնանց վարժարան» կամ «Դպրոցասեր հայուհյաց» հիմնաdրվել է Պոլսում՝ 1878 թ., Երկարամյա կյանք ունեցող կրթական ընկերություն, որն իր գոյությունը շարունակում է Փարիզում։

8. Արամյան վարժարանը ժամանակի հայտնի դպրոցներից էր, այստեղ դասավանդել է Խաչատուր Միսաքյանը, որին աշակերտել են արևմտահայ մտավորականության որոշ ներկայացուցիչներ, ինչպես Տիգրան Կամսարականը։

9. Մայր եկեղեցվո վարժարանը Քում Քաբուի եկեղեցու տարրական դպրոցն էր։

10. Մաքրուհյան վարժարանը հիմնադրել են Տատյան և Պալյան ընտանիքները, 1866 թ. ի հիշատակ Մաքրուհի Պալյանի։ Այս վարժարանում իր նախնական կրթությունն է ստացել Ա. Չոպանյանը։

11. «Քոռատո» — Զիոկոմետտիի հայտնի պիեսը, կոչվել է նաև «Ոճրագործի ընտանիքը»։

12. Խոսքը վերաբերում է երկաթուղային ընկերության վիճակահանության շահումներին։


Ե ՇՐՋԱՆ «ԽԻԿԱՐԻ»

Առաջին անգամ լույս է աեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. օգոստոսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ծաղրված են եկեղեցական օրացույցների հապավումների չափազանցությունները։

2. «Մեարիֆը» լուսավորության մինիստրությունն է։


ԵՐԵՍՓՈԽԱՆ ՄԸ ԿԸ ՓՆՏՐՎԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. օգոստոսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին:


ՄԵՐ ՕՏԱՐԱՄՈԼՈԻԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. օգոստոսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։


ՕՐԱԿԱՐԳ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. սեպտեմբերի 30-ին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։