Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/76

Այս էջը սրբագրված է

խորհելով՝ որ Աստված շինել տալիք տուն մը չունի, որ իրեն և ուրիշներուն վնասես. տուն մը շինել տալու համար քանի՞ տուներ կը կործանես, զավակդ հառաջ տանելու համար որչափ տղաքներ ետ ձգելու կաշխատի՜ս։

Մտիկ ըրե՛ զիս, ետ քաշվե այդ ընթացքեդ, քիչ մը չարություն մի՛ ըներ, բարություն ալ մի ըներ — որովհետև ըրե՛ ըսեմ նե ալ չես ըներ — և մարդոց հետ վարվելու, ապրելու կերպը սորվե՛։

Գիտեմ, այս նամակս քեզի ծանր պիտի գա, ի՞նչ ընեմ, ես պարտավոր եմ ձեռքես եկածին չափ աշխատիլ, որ չար չըլլաս — չեմ ըսեր թե բարի ըլլաս։

Զբաղմանցս պատճառավ, այս նամակս կարճ կապեցի, մյուս ըսելիքներս հաջորդ նամակներուս մեջ կը գրեմ։

Մնամ
Դարձիդ սպասող
ԹԱՏՐՈՆ