Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/760

Այս էջը սրբագրված է

Արիստոֆան (մոտ․ 446—285 թ. մ. թ. ա.), հին հունական կատակերգակ։

Արփիարյան, Արփիար (1851—1908), գրող, հրապարակախոս, խմբագիր, հայտնի՝ Հրազգան ծածկանունով։

Բագրատւունի, Արսեն (1790—1868), Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, թարգմանիչ, հեղինակ «Հայկ դյուցազն» պոեմի։

Րասդեոր, Պաստյոր Լուի (1822—1895), ֆրանսիացի բիոլոգ, ժամանակակից միկրոբիոլոգիայի հիմնադիրներից մեկը։

Բարթուղիմեոս, Չամչյան կամ Չամիչյան. Պրուսայի հոգևոր առաջնորդ։

Բարունակ պեյ, Ութուճյան Մանվել (1851—?), հրապարակախոս, խմբագիր, մասնագիտությամբ բժիշկ։

Բյուզանդացի Նորայր (1845—1916), հայագետ, բառարանագետ. հեղինակ բանասիրական մի շարք ուսումնասիրությունների, ինչպես և «Ֆրանս—հայ բառարանի» (1884)։

Բոլ տը Քոք, Պոլ դը Կոկ (1794—1871), ֆրանսիացի վիպասան։

Գարագաշյան, Անտոն Մագաթիա (1818—1903), հայագետ, հեղինակ պաամաբանասիրական բազմաթիվ երկերի, ինչպես «Քննական պատմություն հայոց» քառահատոր աշխատության (1896, Թիֆլիս)։

Գարագաշյան, Վերդինե (1856—1933), արևմտահայ դերասանուհի։

Գափամանյան, Մինաս (1842—1892), լրագրող։

Գևորգ, IV Քերեստեճյան (1812—1882), Կաթողիկոս ամենայն Հայոց (1866— 1882)։

Գրասեր Ատոմ, բանաստեղծ Եղիա Տեմիրճիպաշյանի ծածկանունը։

Դավիթ, Մարգարե (XI—X դդ. մ. թ. ա.), հին Իսրայելի երկրորդ թագավորը. ըստ ավանգության «Սաղմոսների» հեղինակը։

Դելֆյան, Պողոս (? —1881), մանկավարժ, Պետրոս Դուրյանի մտերիմը։ Որպես Մ․ Սանասարյանի սան Գերմանիայում ստացել է բարձրագույն կրթություն, ավարտելուց հետո՝ 1880 թ, մեկնել Է Կարին և դասավանդել Սանասարյան վարժարանում. կարճ ժամանակ անց վախճանվել է։

Դերձակյան Արիստակես, առաջնորդ Կարնո և ապա՝ Բաղդադի։

Դիմաքսյան, Հմայակ (1721 — 7), հոգևորական գործիչ, խմբագիր։

Դիոգինես (404—323 թթ, մ. թ. ա.), հին հունական փիլիսոփա։

Դուրյան, Պետրոս (1851—1872), բանաստեղծ։

Եզնիկ, V դարի մատենագիր, հեղինակը «Եղծ աղանդոց» աշխատության։

Եզնիկ վարդապետ, Ապահունի (1843—1913), մշակութային գործիչ, մասնակցել Է Պոլսո Արտավազգյան բարեգործական ընկերության հիմնադրմանը։ Հանդես Է եկել որպես դերասան մի շարք ներկայացումներում։ Հետագայում, ձեռնադրվելով հոգևորական, շարունակել է մշակութային գործունեությունը, աշխատակցել պոլսահայ մամուլին։ Գավառում՝ (Արաբկիր) Հոգևոր առաջնորդության զուգահեռ հրահրել Է թատերական շարժումը, հակառակ կառավարության խստություններին։

Եզոբոս, Եզոպոս (VI գ․ մ․ թ. ա), կիսալեգենդար հույն առակագիր։