Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/761

Այս էջը սրբագրված է

Եղիազար, Մելիքյան, ծածկանունը Գարեգին Մելիքյան. նյութապես օժանդակել է Տիգրան Չուխաճյանին, նրա օպերետային խմբի ստեղծման համար։

Եսայի, մարգարե, իսրայելացիների ավագ մարգարեներից մեկը։

Եսքիզես, Էսքիլլես (525—456 թ. մ. թ, ա.), հույն ողբերգակ, «հայրը ողբերգության» (Էնգելս):

Եվրիբիտ, Եվրիպիդես (մոտ. 480—406 թ. մ. թ. ա.), հույն ողբերգակ, կրասերը աթենական երեք խոշոր ողբերգակներից՝ Էսքիլլես, Սոֆոկլես։

Երեմիա, Պոլսի Խաս գյուղի քահանա, որն իր կազմած օրացույցների սխալների համար միշտ ենթարկվէլ Է Պարոնյանի երգիծանքին։ Վախճանվել Է 1881 թվականին։

Զաքարյան, Կարապետ պատվելի (մոտ, 1821—1892), մշեցի, բանաստեղծ, հայկաբան, ծառայել է Վանում, Մուշում, Կարինում։

Զոյիլ (IV դ. մ. թ. ա.), հին հունական ճարտասան, որը Հոմերոսին ենթարկեց չարանենգ քննադատության։

Էպիկուր (341—270 թ. մ. թ. ա.), հին հունական հայտնի փիլիսոփա-մաթեմատիկոս։

Թիրաքյան Հարություն (1845—1919), բժիշկ, թարգմանիչ, պարսկերենի հմուտ մասնագետ։ Եղել Է ազգային ժողովի ատենապետ։

Թյուլպենտճյան, Նիկողայոս (1841—1886), հրապարակախոս, խմբագիր, ազգային ժողովի երեսփոխան։

Ժյուլ Սիմոն (1814—1896), ֆրանսացի փիլիսոփա, բուրժուական քաղաքական գործիչ։

Իզմիրյան Մատթեոս (1845—1910), կաթողիկոս Ամենայն Հայոց (1908—1910)։ Իկնաթիեֆ, Իգնատիև Նիկոլայ Պավլովիչ (1832—1908), ցարական դիվանագետ, դեսպան Պոլսում։

Իսոկրատ (436—338 թ. մ. թ. ա.), հին հունական ճարտասան և հրապարակախոս, հեղինակ բազմաթիվ ճառերի և պամֆլետների։

Լապիշ, Լարիչ Էժեն (1815—1888), ֆրանսիական թատերագիր, հեղինակ՝ բազմաթիվ վոդևիլների և կոմեդիաների։

Լաֆոնթեն, Լաֆոնտեն Ժան (1621—1695), ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ։

Լեսեփս, Լեսեպս Ֆերդինանդ (1805—1894), ֆրանսիացի ինժեներ և դիվանագետ. նրա նախագծով կառուցվել Է Սուեզի ջրանցքը։

Լը Քnք, Լը Կոկ Շարլ (1832—1918), կոմպոզիտոր, դասական օպերետների հեղինակ։

Լիթրե, Լիտրե Էմիլ (1801—1881), ֆրանսացի փիլիսսփա, բժիշկ և լեզվագետ։

Լուսինյան, տե՛ս Խորեն եպիսկոպոս Գալֆայան-Լուսինյան։

Խալաթյան, Գրիգոր (1858—1912), բանասեր-հայկաբան, Լազարյան ճեմարանի ուսուցիչներից. հեղինակ Է մի շարք աշխատությունների, նվիրված հայ հին մատենագրության ուսումնասիրության, ինչպես «Ղազար Փարպեցի և