Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/764

Այս էջը սրբագրված է

Մերուժան, Արծրունի (IV դ.), հայ նախարար, ապստամբեց Արշակ Բ-ի գեմ , միացավ պարսիկ Շապուհ թագավորին, հուսալով իբր վարձատրություն ստանալ Հայաստանի թագը։ Սպանվեց Ձիրավի ճակատամարտում՝ 370 թվականինԼ Նրա անունը պատմության մեջ մնաց իբր հոմանիշ դավաճանության։

Մերյեմ Գուլի, Հարություն (1840—1899), հասարակական մշակութային գործիչ։ Միլվուա, Շարլ (1782—1816), ֆրանսացի բանաստեղծ, հռչակվեց «Անկումն տերևոց» Էլեգիայով, որբ գրել էր թոքախտավոր բանաստեղծը մահվան օրերին.

Միրաքսորյան, Մանուել (1856—1934), բանասեր, հեղինակ մի շարք ուսումնասիրությունների։

Միքայել, Լորիս Մելիքով (1823—1900), իշխան, պետական գործիչ ցարական Ռուսաստանում։

Մխիթարյան Խորեն (1822—1903), հոգևորական, մշակութային գործիչ, բանասէր։

Մկրյան Հովհաննես, քահանա (1831—1909), հոգևորական, հասարակական գործիչ։

Մկրտիչ էմին (1815—1890), հայագետ, մանկավարժ, հեղինակ բանասիրական բազմաթիվ երկերի։

Մնակյան, Մարտիրոս (1837—1920), արևմտահայ հայտնի դերասան, ռեժիսոր։

Մոլիեր, ժան Բատիստ (1622—1673), ֆրանսացի կատակերգու։

Նաբուգոդոնոսոր (604 — 561 թ. մ. թ. ա.), Բաբելոնի թագավոր։

Նալյան, Թագվոր (1843—1876), դերասան, հեղինակ՝ Տ. Չուխաճյանի «Լեպլեպիճի Հորհոր աղա» կոմիկական օպերետի լիբրետտոյի։

Նարեկացի, Գրիգոր (951—1003), միջնադարեան բանաստեղծ։

Նարպեյ տե՛ս Խորեն Գալֆայան։

Ներսես, Աշտարակեցի (1770—1857), հոգևորական գործիչ, կաթողիկոս Ամենայն Հայոց:

Նիքոլա, Նիկոլայ Նեգոշ I (1841 — 1921), իշխան, 1910—1918 թթ., թագավոր Մոնդենեգրոյի (Գարատաղ, Չերնոգորիա)։

Նորատունկյան. Հարություն (1845—1899), հասարակական գործիչ, որդին ազգային սահմանադրության հիմնադիրներից՝ Հակոբիկ Նորատունկյանի։ Վարել Է ազգային հասարակական պաշտոններ։

Նուրյան, Հովհաննես (1839—1900), քաղաքական ժողովի անդամ և ատենապետ։

Շիլլեր, Ֆրիդրիխ (1759—1805), գերմանացի մեծ գրող։

Շեքսբիր, Շեքսպիր Վիլյամ (1564—1616), անգլիացի մեծ գրող։

Ոսկանյան, Ստեփան Ոսկան (1825—1901), հրապարակախոս-խմբագիր, հասարակական գործիչ։ 1853 թ. Փարիզում լույս Է ընծայել «Արևելք», իսկ 1859-ից՝ «Արևմուտք» կիսամյա հանդեսները, որից հետո, 1867 թ. մինչև իր կյանքի վերջը (34 տարի) հրատարակել Է «La Refo'rme»-ը։

Ութունյան, Կարապետ (1823—1904), հրապարակախոս, գրական հասարակական գործիչ, խմրագիր-հրատարակիչ «Մասիսի»։