Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/766

Այս էջը սրբագրված է

Սարաճյան Թորոս, իրավաբան։

Սարգիս, Ե Ադրիանապոլսեցի, պատրիարք Պոլսի (1860—1861)։

Սբենսեր, Սպենսեր Հերբերտ (1820—1903), անգլիացի բուրժուական փիլիսոփա և սոցիոլոգ։

Սեթյան, Հովհաննես (1853—1930), բանաստեղծ, կրթական գործիչ. հրատարակել է «Հուզման ժամեր» (1888), «Լույս և ստվերք» (1890), բանաստեղծությունների ժողովածուները։ Հանդես է եկել Յոսեյ Վանանդնսեհ ծածկանունով։

Սեթյան Տիգրան, բանաստեղծ, հեղինակը «Գարուն և աշուն» բանաստեղծությունների ժողովածուի։

Սերվիչեն, Վիչենյան Սերովբե (1815—1887), բժիշկ, քաղաքական-հասարակական գործիչ։

Սիմոն Պեյ տե՛ս Մաքսուտյան Սիմոն։

Սիսակ, Մանուկ (1839—1898), դերասան, հանդես Է եկել առավելապես Մ. Մնակյանի թատերախմբում։

Սիրանույշ, Քանթարճյան Սերովբե (1857—1932), ականավոր դերասանուհի։

Սոկրատ (մոտ. 469—399 թ. մ. թ. ա.), հին հունական փիլիսոփա։

Սողոմոն Իմաստուն (X դ. մ. թ. ա.), հին Հրեաստանի թագավոր, հոչակված իր բարոյախոսակաս առակներով։

Սողոն (մոտ. 638—559 թ. մ. թ. ա.), հին Աթենքի օրենսդիրը։

Սոֆոկղես, Սոֆոկլես (մոտ. 497—406 թ. մ. թ. ա.), հին հունական ողբերգակ։

Սպարդալյան, Հովհաննես (1831—1887), իզմիրցի մեծահարուստ վաճառական։

Սվաճյան, Կարապետ, ազգային երեսփոխան, օսմանյան կայսերական բանկի թարգմանության դիվանի տնօրեն։

Ստեփան, Ասլանյան (1822—1901), մշակութային-հասարակական գործիչ։

Սրվանձտյան, Գարեգին եպիսկոպոս (1840—1892), Մ. Խրիմյանի աշակերտը, հայտնի բանասեր-բանահավաք, որն առաջին անգամ գրի առավ «Սասունցի Դավիթը» և հրապարակեց 1874 թվականին։

Սուրենյան, Ավետիս (1851—1926), հրապարակախոս, խմբագիր, հասարակական գործիչ, աշխատակցել է պոլսահայ թերթերի։

Վահան վարդապետ, Պարտիզակցի, Տեր-Մինասյան (1850—1909), բանասեր-բանահավաք։

Վահրամ, Գրիգոր Օտյանի ծածկանունը։

Վասակ, Սյունի, V դարի Հայաստանի մարզպան։

Վարդովյան, Հակոբ (1835—1898), հայ թատրոնի խոշորագույն դեմքերից։

Վեհապետյան Հարություն տե՛ս Հարություն Վեհապետյան։

Վոլթեռ, Վոլտեր Մարի (1694—1778), ֆրանսացի գրող, լուսավորիչ։

Տաղավարյան, Նազարեթ (1863—1915), բժիշկ, ուսուցիչ, բանասեր, հասարակական գործիչ, հեղինակ հանրամատչելի գիտական զանազան ձեռնարկների, ինչպես և խմբագիրը «Գիտական շարժում» հանդեսի (1885—1887)։

Տեմիրնիպաշյան, Եղիա (1851—1908), բանաստեղծ, մանկավարժ, փիլիսոփա, խմբագիր։

Տեմոսթեն, Դեմոստեն (384—322 թ. մ. թ. ա.), հին Հունաստանի քաղաքական նշանավոր դեմքերից, հայտնի ճարտասան։