Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/92

Այս էջը սրբագրված է

— Վերջեն ես ելա անկից, հիմա պարապ եմ. ըսելիքս սա է, որ չնորհավոր նոր տարի և բարի կաղանդ։

— Շնորհակալ եմ։

— Ասանկ օրերը... գիտեք ա.․. ի՞նչ ընենք... մենք ալ աղքատ մարդիկ ենք։

Քառորդ մալ մեր յոթը տարի առաջվան խահվեճիին տվի ու ճամբաս շարունակելով գրասենյակս գացի ու շունչ առի։

Ամեն տաոի ամեն, մարդ պետք եղած տեղերը կաղանդի առթիվ պետք եղած մարդոց նվեր կուտա, բայց այս տարի դրամական տագնապը սաստկացած ըլլալուն՝ ամեն մարդ դիմացը ելնողեն կաղանդչեք ուզել սկսավ. եթե դրամի սովն յուր հիմակվան սաստկությամբը շարունակե՝ գալ տարի բռնությամբ պիտի առնեն կաղանդչեքը. բայց հիմակվնե վստահ կրնանք ըլլալ, որ շատերն այս տարի խրատված ըլլալով գալ տարի տուներեն դուրս չպիտի ելնեն։


ՆՈՐ ԱԶԴԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ ՄԸ

Զավեշտական թերթերը, կըսե Տպագրական տեսչության կողմանե հրատարակված ազդարարություն մը, կառավարության բոլիթիքային դեմ, այլևայլ կրոնից դեմ, բարոյականության դեմ ծաղրանկարներ հրատարակելնուն համար, ասկից վերջը պարտավոր են իրենց հրատարակելիք ծաղրանկարներն նախ Տպագրական տեսչության ներկայացնել ու հրատարակելու արտոնություն ստանալեն ետքը զանոնք ի լույս հանել։

Հնազանդելով հանդերձ այս ազդարարության, պատիվ ունինք ծանուցանել, որ անոր մեջ հիշված հանցանքներեն և ոչ մին գործած է Թատրոնը:

Թատրոնը մեր բոլիթիքան ծաղրած չէ, մանավանդ թե շատ անգամներ գոված է, ոչ թե անոր համար որ մերն է, այլ անոր համար, որ մեր բոլիթիքան ծաղրելու բան մը չունի։

Նմանապես տպագրական տեսչութենեն ավելի մեր կրոնքին պաշտպան ըլլալով — սա ալ բնական է — բնավ երբեք մեր կրոնքը ծաղրած չենք, ու շատ անգամներ զայն ծաղրողներուն դեմ խոսած ենք։ Խղճի ազատության քիչ շատ սիրահար ըլլալով ուրիշներու կրոնքին ալ երբեք դպած չենք ու դպչելիք ալ չունինք։

Երրորդին գալով կըսենք, որ Թատրոնի նպատակը անբարոյականությունն հարվածել ըլլալով անկարելի է, որ բարոյականու-