Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/102

Այս էջը սրբագրված է

ՄԱՐԿՈՍ. աքցանը Թափառնիկոսի բերանը խոթելով

Ահ, թշվառ տղա... շատո՞նց ի վեր է որ կը ցավի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ա՜հ... ա՜հ...


ՄԱՐԿՈՍ

Ինձի տված յուղեդ քանի մը կաթիլ կաթեցուր և ցավող ակռային դիր... մնաք բարով... ահա, պարոն ատամնաբույժ, ասիկա Ատամն ընդ ատաման եղավ։ (Կերթա):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ա՞հ... Ուրկե Էր որ դիմացս եչավ սա մարդը... ձեռներս, սաներս կապեց։ (Աանչելու| ծաոսւն) Նիկո, Նիկո...


ՏԵՍԻԼ Ը

ՆՈԻՅՆՔ և ՄԱՐԹԱ

ՄԱՐԹԱ, բարկությամբ մտնելով

Ո՛չ Քաղաքական կա, ո՛չ Թաղական և ոչ Կրոնական ժողով... միշտ Խառն ժողով կ՝ըլլա. կանոնավորը տեսած չունինք։ Որո՞ւ երթամ հայտնեմ ցավերս... ա՜հ, կանայք թշվառ են... (Էրիկը տեսնելով) Աս ի՜նչ է... ա՜հ, անօրեն մարդ... պատիժդ գտեր ես... ահա այսպես կապված կեցիր... ո՜հ... հիմա քիչ մը սկսավ սիրտս ուրախություն զգալ... կը հիշե՞ս ինձի ըրածներդ, անզգամ. տես գլուխս, դուն ճերմկցուցիր աս մազերը...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ճերմակը սևին վրա աղեկ կը վայլե։


ՄԱՐԹԱ

Այս վիճակիդ մեջ անգամ զիս կ’ատես. դուն իմ ստակովս մարդ եղար...