Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/123

Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ

Ահա նամակը (Կուտա, կը մեկնի):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Նախ հասցեն կարդանք։


ԱՌ ՍԻՐԵՑՅԱԼԴ ԻՄ ՊԱՐՈՆ ԹԱՓԱՌՆԻԿՈՍ,

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ.

(Նամակը կը բանա կսկսի կարդալ)

Պատիվ ունիմ ներկայիվս քեզի իմացնելու, որ...

(Այս միջոցին Երանյակը կը մտնե, Թափառնիկոս չտեսնելով

զանիկա, կարդալը կը շարունակե):

«Այս գիշեր մեր տունը գաս, պարոն Թովմասը խաբենք ու պարահանդես երթանք, շատ բազմություն պիտի ըլլա հոն. կաղաչեմ, մուշանար, շատ կը սիրեմ զքեզ. գալուդ պես գնդասեղով մարմինեդ արյուն պիտի հանեմ:

ՍՈՖԻԱ


ԵՐԱՆՅԱԿ. յուրովի

Ո՞վ է այս Սոֆին...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մարմինես արյուն պիտի հանե, հա՛, հա՛, հա՛, շատ սիրուն էակ մ՝է սա Սոֆին, ի՞նչ պզտտիկ ոտք ունի, որքան ալ գեղանի է, սոխակի պես կը խոսի թշվառականը, տատրակի պես կը նայի գարշելին, սիրամարգի նման ալ պճնասէր է սատանան, ազնիվ բնավորություն մը ունի, անոր համար կը սիրիմ զինքը, և պիտի սիրեմ հավիտյան. ըստ իս, բնության գեղեցկությանը դիմաց գեղեցկութենե ավելի պաշտելի է. կեցցես Սոֆի... կը սիրեմ զքեզ (երանյակը տեսնելով աճապարանոք կը պահե նամակը գրպանիս մեջ):


ԵՐԱՆՅԱԿ

Զո՞վ կը սիրեք, Հայր իմ։