Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/160

Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ

Հրամմեցեք, պարսն Թափառնիկոս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շնորհակալ եմ (Կը խմե): Է՛հ, ընկեր, մի՛ քնանար:


ԹՈՎՄԱՍ

Ե՝ս... ե՝ս... չեմ քնանար:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, գինով

Մի քնանար (Բաժակ ի ձեռին կ’երգե)

Ուրախություն պարգևող,
Տխրությունը փարատող,
Բժիշկ բոլոր ցավերու
Դու չե՞ս, գինի կենսատու: (Կը խմե):


ՍՈՖԻ

Զինքը անկողնույն մեջ պառկեցուր, ես ալ երթամ հա գուսաները բերելու, որ երթանք։ (Կ’երթա):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պարոն Թովմաս... ըշշշ... Թովմաս, է, հր, եղրայր, ընկեր, ել, պառկե։


ԹՈՎՄԱՍ, քնո մեջեն

Ի՞նչ կա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անկողինդ մտիր։


ԹՈՎՄԱՍ, արթննալով

Ձեռքս բռնե ... չեմ կրնար ելնել... ոտներս կը ցավին։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մի վախնար, ես հոս եմ, ձեռքեդ կը բռնեմ, քալե։ (Երկուքն ալ գլտորելով աթոռի քով կիյնան):