Այս էջը սրբագրված է
ՍՈՖԻ
Աս ի՞նչ փորձանքի հանդիպեցա:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, բարձրաձայն
Փորձա՜նք։
ՍՈՖԻ
Մի՛ հազար, ծառան պիտի արթննա։
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Ես...
ՍՈՖԻ
Մի՛ հազար ծառան կ՝արթննա:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Ես չհազա՞մ, ինչո՞ւ (Գրպանեն թաշկինակը հանած ժամանակը երկու նամակ կ’իյնան գրպանեն). Թաշկինակս: (Կը հազա):
ՍՈՖԻ
Մի՛ հազար, կըսեմ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, թաշկինակովը բերանը կը սրբե
Երթանք, տիկին...
ՍՈՖԻ
Աս վիճակին մեջ ինչպե՞ս պիտի երթաս պարահանդես... տունդ գնա պառկե...
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Տուն երթա՞մ... տուն երթա՞մ, արթնցնե՞մ ամուսինդ... (Դեպի անկողին երթալ կ՞ուզե):
ՍՈՖԻ, արգիլելով
Կը պաղատիմ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Համբերե, գավաթ մալ խմեմ, երթանք: (Լեցնելով) Դուն ալ կուզե՞ս գինի, սատանա քեզի... խաբեբա... էրիկդ կը