Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/185

Այս էջը սրբագրված է

Բ.

Քու կարծիքդ քեզի:


Ա.

Դուն ալ սիրուհվույդ:


Բ.

Անամոթ...


Ա.

Սրիկա... ստակները տո՛ւր, պարոն, վերջը գեշի պիտի երթա:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես ալ ձեզի մարդ կարծեցի:


Ա.

Կորի սըկե, անպիտան մարդ: (Կը հրե Թափառնիկոսն. որն որ գլտորելով կիյնա): Ստակները պիտի տա՞ս:


Բ.

Բարեկամ, ստակ չունիմ, (Վազելով պարահանդեսեն կելնեն Լևոնն ալ կը մեկնի):


Տ Ե Ս Ի Լ Դ.

ՆՈԻՅՆՔ, ԹՈՎՄԱՍ, ՄԱՐԹԱ. ՆԻԿՈ. դիմակներով

ՄԱՐԹԱ

Ահ, դուն պարոն Մելիքսեդեկյանն ես, չկրցի ձեղ ճանչել, շատ ծերացած եք:


ԹՈՎՄԱՍ

Ի՞նչ կըսեք, տիկին, այն ժամանակե ի վեր, ուր կը սիրեի քեզի, տասը տարի կա. ձեր դեմքն ալ փոխվեր է, և Էրիկ մարդու կերպարանքին տակ ես ալ ի՞նչպես կրնայի ձեզ ճանչնալ: