Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/200

Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Առևտրական գործերու վրայոք նամակ մը։


ՍՈՖԻ

Կը ստեք, պարոն. ի՞նչ է այն նամակին իմաստը, պատմե ինձի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ճշմարիտը կուզե՞ս, ընտանեկան գաղտնիք մէ, զոր սրտիս մեջ պահեր եմ։


ՍՈՖԻ

է՛հ, պարոն Թափառնիկոս, պարահանդեսի մեջ մեզնե ուրիշ մարդ չմնաց։ (Դիմակը հանելով) Դիմակնիս վար առնենք և այնպես խոսինք. (Թափառնիկոսին դիմակը կը քաշե): Մինչև այսօր քեզմե գաղտնիք մը ծածկած չունիմ, թե որ կ՝ուզես ինձի հավատարիմ մնալ և իզմե աիրվիլ, ինչ որ ալ ըլլա այդ գաղտնիքը, զոր սրտիդ մեջ պահեր ես, կը պարտավորիս ինձի հաղորդելու, ապա թե ոչ, շուտով պիտի հասկնամ, որ ինե ուրիշ կին մ՝ալ կը սիրես: Թող մեր սիրո շղթայն այս վայրկյանեն խորտակի, է՛հ, գիտես որ մեծ ամոթ է մարդու մը երկու կնիկ սիրել։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չէ, անուշիկս, չէ, սիրունիկս, քեզմե զատ ուրիշ մը սիրած չունիմ և չպիտի ունենամ, սերս քեզի նվիրած եմ, կ՝ուզեմ որ միշտ քու քովդ մնա. ինչո՞ւ ասանկ կասկածներես կերթաս։ Այն նամակը աղջիկիս ուղղյալ է, և ինչպես որ ձեզի հայտնի է, նշանված է, ուրիշ նորելուկ պատանի մը կուզե իրեն գրավել աղջիկս, ահա աս է դործը...


ՍՈՖԻ

Ապրիս... կեցիր հիմա կարդամ նամակը և երթանք, վասնզի անձրևը զազրելիք չունի։ (Կարդալով). «Առ պարոն Թովմաս Մելքիսեղեկյան»: Ա՛հ, սխալմամբ ուրիշ նամակ առած ենք, ասոր գրերը չեն կարդացվիր... շատոնց ի վեք գրված է իմ ամուսնույս ուղղյալ։