Բացել գլխավոր ցանկը

Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/224

Այս էջը սրբագրված է


ԹԱԴԵ

Այո, մեր ընտանիքին երջանկություն մը կը պատրաստվի:


ԹԵՐԵԶԱ

Կաղաչեմ, շուտ ըսեք։


ԹԱԴԵ

Ամուսնության մը վրա է խնդիրը:


ԹԵՐԵԶԱ

Ամուսնությա՞ն վրա... (Մեկուսի) [1]արդյոք Արշակա [2]վրա ունեցած սերս իմանալով մեզ կարգել որոշեց։


ԹԱԴԵ

Թեպետև ես կրնայի ինքիր գլխուս գործը լմնցնել, բայց քեզմե ալ խորհուրդ հարցնել ուզեցի անգամ մը։


ԹԵՐԵԶԱ

Հարկավ, դուք ինձմե մեծ ըլլալով, կրնաք ավելի աղեկ խորհիլ, և ես ալ միշտ ձեզի հնազանդելու պարտավոր եմ (Մեկուսի) ուր էր թե՝ ժամ առաջ լմննար սա գործը։


ԹԱԴԵ

[3]Եվ կրնաս ապահով ըլլալ, որ ընտրությանս մեջ ալ չեմ խաբվիր։


ԹԵՐԵԶԱ

Այո՛, եղբայր իմ։


ԹԱԴԵ

Եվ ընտրածս օտարական մը չէ, դուն ալ կը ճանչնաս

զինքը:

  1. [Ուսկից իմա<ցավ>]
  2. [հետ]
  3. [ա) և կրնաս վստահ ըլլալ վրաս որ կը փափաքիմ մեր ընտանիքը կանոնավոր կերպ<ով> բ) արդեն գիտես թե որչափ կը փափաքիմ մեր ընտանիքը կանոնավոր կերապ<ով>]