Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/241

Այս էջը սրբագրված է

ԲԱՐԹԵՄ

Բա՛ց է։


ԹԵՐԵԶԱ

Գնա գոցե՛. զքեզ խնամելով մեծցուց և. մենք ալ իրարու հետ իբր եղբայր և քույր կը վարվեինք նույն ատենե ի վեր։


ԱՐՇԱԿ

Այո՛, Թերեզա, քեզի միշտ երախտապարտ եմ։


ԹԵՐԵԶԱ

Այն չափ գաղտնիքներ [1]կը հաղորդեինք[2] իրարու, մեկտեղ կը պտըտեինք, մեկտեղ կը զվարճանայինք, իրարմե կասկածելու տեղի չունեինք, և ի՞նչ է այսօր գլուխդ[3] կախած երեսս նայիլ չես ուզեր, (Մեկուսի) ան ալ զիս կը սիրե, բայց ան ալ ինձի պես չհամարձակիր բացվելու։


ԲԱՐԹԵՄ

[4]Գոցեցի։


ԹԵՐԵԶԱ

Գնա բաց։


ԱՐՇԱԿ

Ինչո՞ւ համար կուզես գաղտնյացս տեղեկանալ օրիորդ, միթե ամեն բան պարոն Թադեի հրամանով չի՞ կատարվիր. պիտի կրնա՞ս վիշտերուս դարման տանիք, երբ եդբայրդ դեմ կենալ ուզե, (Մեկուսի) օ՜հ, Սոֆի։


ԹԵՐԵԶԱ, մեկուսի

Սկսավ բացվիլ, (Բարձր) եթե եղբայրս դեմ կենա, ես կրնամ առանց անոր խոսքին ականջ կախելու...


ԲԱՐԹԵՄ

Բացի։

  1. [իրարու]
  2. հադորգված էինք=կը հաղորդեինք
  3. [երեսդ]
  4. [Բացի]