Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/261

Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Խեղճ ոտքեր[1], ահ, ձեր ոտքերը իմ սիրտս շարժեն, ինչու որ անմեղ են ձեր ոտքերը և խիստ զգայուն, ահ, ձեր ոտքերուն պես մարդասեր և բարեգութ ոտք խիստ քիչ կը գտնվի:


ՀՈՎԱԵՓ

Եթե պարտք ունենայի, չէի՞ վճարեր։


ԳԵՎՈՐԳ

Տե՛ր...


ՊԱՊԻԿ

Բայց աս ի՞նչ անկրթություն է ուրիշի մը խոսքը կտրելը, ով որ է, թող սպասե քիչ մը. շարունակեցե՛ք, կերևի թե այս պաամության վերջը խիստ հետաքրքրական է։


ՀՈՎՍԵՓ

Եթե պարտք ունենայի, չէի՞ վճարեր։


ԳԵՎՈՐԳ

Տեր...


ՊԱՊԻԿ

Թող չտար որ շարունակեք. կ՝աղաչեմ, շարունակեցե՛ք։


ՀՈՎՍԵՓ

Եթե պարտք ունենայի, չէի՞ վճարեր, (Մեկուսի) խոսքս քմնցավ, շարունակեցե՛ք կ՝ըսե։


ԳԵՎՈՐԳ

Ահա վեր կելլե[2]։

  1. ոտքերդ=ոտքեր
  2. [(կերթ<ա>)]