Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/30

Այս էջը սրբագրված է

ԲԻՐԱԲ, խնդալով

Ո՞ւր կերթաս, Կոմիկ։


ԿՈՄԻԿ

Ձգե զիս, միշտ տանջանք, նեղութիւն, վիտ, ցավ, ամենն ալ իմ վրաս կը թափթփին, աշխարհիս վրայի բոլորո գեշությունները իմ բոլորտիքս կը պատեն. ոհ, այս կյանքը անտանելի է։


Բիրաբ, թևեն կը բռնե

Ի՞նչ ունիս, զավակս:


ԿՈՄԻԿ

Ունեցածներս տակավին հիմա ըսի...:


ԲԻՐԱԲ

Անոնք կանցնին, բան մը չեն։


ԿՈՄԻԿ

Այո՛, կանցնին, բայց ե՛րբ։ Մինչև որ անոնք անցնին, իս ալ մեկտեղ պիտի անցընեն, ձգե զիս:


ԲԻՐԱԲ

Բայց ինչո՞ւ այնքան այլայլած ես։


ԿՈՄԻԿ

Ի՞նչու չպիտի այլայլիմ. չե՞ս գիտեր որ գեղեցիկ օրիորդներու տեսքը աղքատները կայլայլեն միշտ[1]:


ԲԻՐԱԲ

Հետաքրքրութենես պիտի ճաթիմ...։


ԿՈՄԻԿ

Մի՛ ճաթիր, համբերե, ըսեմ, ահա բոլոր սրտիս մեջ ունեցածներս քեզի կը պատմեմ։ Հարկավ կը ճանչնաք օրիորդ

  1. սկզբում՝ կայլայլեն աղքատները միշտ։