Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/308

Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Գ.

ՊԱՂՏԱՍԱՐ, հետս ՕԳՍԵՆ ու ՍՈՂՈՄԵ

ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՜նչպես վազելով կերթա իմ գործիս համար. մարդ մոր ինձի համար հոգին կուտա. բարի, պարկեշտ, ազնիվ ու վստահելի անձ մորու նմանն գտնելը խիստ դժվար է ժամանածիս մեջ...։


ՍՈՂՍՄԵ, դրսեն

Թող չեմ տար որ մտնես։


ՕԳՍԵՆ, դրսեն

Պիտի մտնեմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Օգսենն է... մոռցանք ապա...։


ՍՈՂՈՄԵ, դրսեն

Ո՛չ:


ՕԳՍԵՆ, դրսեն

Այո՛։ (Դուռը հրելով կը բանա ու կը մտնե) Ի՞նչ խայտառակություն է աս, Պաղտասար աղբար:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ներեցե՛ք, խելքս գլուխս չէ...։


ՕԳՍԵՆ

Պաղտասար աղբար, ի՞նչ խայտառակություն է աս:


ՊԱՂՏԱՍԱՐ

Հանցանքն իմս է...։


ՕԳՍԵՆ

Ի՜նչ նախատինք, ի՞նչ անարգանք, ի՞նչ թշնամություն է աս, Պաղտասար աղբար, զիս տուն կը հրավիրեք և ձեր աղախնույն կ՝ապսպրեք, որ ներս չընդունի զիս: