Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/318

Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Նրբացուցիչ դեպք հանցանացին շատ կարևորություն մի՛ տար։


ՕԳՍԵՆ

Իմ պարտքս պիտի ըլլա զորավոր և հաստ փաստերով ջախջախել նրբացուցիչ դեպքերը:


ՊԱՂՏԱՍԱՐ

Շնորհակալ եմ։


ՕԳՍԵՆ

Ի տեսություն։ (Կերթա):


ՏԵՍԻԼ Ե.

ՊԱՂՏԱՍԱՐ

ՊԱՂՏԱՍԱՐ

Երթաս բարով, նրբացուցիչ փաստաբան... քիչ մնաց, որ հանցավոր ըներ զիս մեր մեծապատիվ իրավագետը։ Եթե թույլ բերան ու ապուշ մարդ մըլլայի՝ տարակույս չկար, որ հանցանքն վրաս ծանրացնել պիտի ուզեր և բուն հանցավորն արդարացնել պիտի աշխատեր։ Անառակ կինն մաքուր աղավնի պիտի դառնար, որովհետև նրբացուցիչ դեպք հանցանաց ունի եղեր, որովհետև այս նրբացուցիչն գաղղիերեն, իտալերեն, հունարեն, ալմաներեն ու անգղիերենն ալ ունի եղեր, որովհետև սիրելու դիտավորությամբ սիրած չէ եղեր, այլ դիպվածով սիրած է եղեր, որովհետև սիրածը ծեր ու տգեղ չէ եզեր, որովհետև չար նպատակով սիրած չէ եղեր, այլ բարի նպատակով սիրած է եղեր, բարեգործություն մը ընելու համար սիրած է եղեր, որովհետև... ի՞նչ գիտնամ, այս որովհետևներուն վերջը չգար որ, և բոլոր այս որովհետևներն այդ լիրբին, այդ անհավատարիմ կնոջ, այդ դժոխային էակին անմեղությունն կապացուցանեն եղեր։ Խելքիդ պտուկը սիրեմ, տեր փաստաբան, մենք ալ կը հասկնանք քիչ մը փաս-