Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/322

Այս էջը սրբագրված է

ԱՆՈԻՅՇ

Որոշած եմ արդեն չընդունիլ զքեզ իբրև ամուսին, իսպառ բաժնվիլ քեզմե և բնավ անունդ բերանս չառնե՛լ։


ՏԵՍԻԼ է.

ՆՈԻՅՆՔ և ԿԻՊԱՐ

ԿԻՊԱՐ

Բարեբախտ պիտի համարեի ինքզինքս եթե կարենայի ձեր խնդրույն միջամտել, հաջողեի հաշտություն գոյացնել...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Անկարելի է:


ԱՆՈԻՅՇ

Անհնար է։


ԿԻՊԱՐ

Եվ ձախող բաժանման մառաջքն առնուլ։


ԱՆՈԻՅՇ

Իրեն համար ատելութենե ուրիշ զգացում չունիմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Սատանե մավելի զզվելի է ինձ։


ԿԻՊԱՐ

Մտիկ ըրեք, խնդրեմ...։


ԱՆՈԻՅՇ

Այդ առաջարկությունն մի՛ ըներ, կ՝աղաչեմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այս գործին մեջ մի՝ մտներ: