Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/325

Այս էջը սրբագրված է

ԿԻՊԱՐ

Չախելով...


ԱՆՈԻՅՇ

Շոյելով...


ԿԻՊԱՐ

Սպառնալով...


ԱՆՈԻՅՇ

Ներելով...


ԿԻՊԱՐ

Տան պատիվն պահելու է...


ԱՆՈԻՅՇ

Եվ տան պատիվն ալ ասանկ կը պահվի.


ԿԻՊԱՐ

Բոլոր աշխարհին ըրածն այս է...


ԱՆՈԻՅՇ

Մեր հորեն ու մորեն տեսածն ալ այս է...


ԿԻՊԱՐ

Եվ ոչ թե...


ԱՆՈԻՅՇ

Կրակ կտրիչ...


ԿԻՊԱՐ

Փաստաբաննե՛րու դիմել...


ԱՆՈԻՅՇ

Խորհուրդ հարցնել...


ԿԻՊԱՐ

Բաժանում պահանջել...


ԱՆՈԻՅՇ

Դատարաններու մեջ խայտառակվիլ...