Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/326

Այս էջը սրբագրված է

ԿԻՊԱՐ

Ամենուն բերանն իյնալ...


ԱՆՈԻՅՇ

Մատի վրա փաթտվիլ...


ԿԻՊԱՐ

Բարեկամաց երեսեն իյնալ...


ԱՆՈԻՅՇ

Տանը դռները գոցել...


ԿԻՊԱՐ

Ընտանիք մը կործանել...


ԱՆՈԻՅՇ

Վերջեն զղջալ...


ԿԻՊԱՐ

Կնիկս կուզեմ ըսել... (Անույշ և Կիպար խոսքերն այնքան շուտ կառնեն իրարու բերնեն, որ Պաղտասարը երկուքին մեջտեղ կեցած՝ միջոց չգտներ խոսելու):


ԱՆՈԻՅՇ

Չկրնալ առնել...


ԿԻՊԱՐ

Լալ...


ԱՆՈԻՅՇ

Ողբալ...


ԿԻՊԱՐ

Արտասվել..


ԱՆՈԻՅՇ

Հառաչել...


ԿԻՊԱՐ

Աշխարել...