Այս էջը սրբագրված է
հետևաբար իրմե շատ ավելի ծանր պատժո պիտի դատապարտվիք։
ԿԻՊԱՐ. խնդալով
Կը խնդրեմ, գթացեք քիչ մը, տեր փաստաբան...
ՕԳՍԵՆ
Կը ծաղրե՞ս... դու միայն պիտի պատմվիս և պիտի աշխատիմ, որ տիկինն բնավ հանցանք չունենա. այնպիսի դարձվածք մը պիտի տամ դատավարությանս, որ բոլոր հանցանքը քու վրա ծանրանա և տասը տարի բանտարկության դատապարտվիս։
ԿԻՊԱՐ
Մեղք եմ, (Խնդալով) չորս տարվան դատապարտել տվեք...
ՕԳՍԵՆ
Դուրս հրամմե՛ և մինակ թող զիս պաշտպանյայիս կնոջը հետ։
ԿԻՊԱՐ
Ո՛չ:
ՕԳՍԵՆ
Պաշտպանյայիս կինն իմ կինս ըսել է, դուրս ելի՛ր։
ԿԻՊԱՐ
Իմ հոգիս է այն... կը նախանձիմ։
ՕԳՍԵՆ
Ձեր խոստովանության հարկ չկա, արդեն ապացուցված և հաստատված է այն. դուրս ելի՛ր և մի՛ ստիպեր զիս խիստ միջոցներու դիմել։
ԿԻՊԱՐ
Ո՛չ:
ԱՆՈՒՅՇ
Կը խնդրեմ, մի՛ կռվիք ինձի համար։