Այս էջը սրբագրված է
ՊԱՂՏԱՍԱՐ, մեկուսի
Եթե չճաթիմ աղեկ։
ՍՈԻՐ
Այս վարկյանես աշխատե երաշխավոր մը գտներ եթե ոչ այս տունը մտնելու չես։
ԵՐԿԱԹ
Այո՛։
ՓԱՅԼԱԿ
Իմ կարծիքս ալ այս է։
ՊԱՂՏԱՍԱՐ
Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ։
ՍՈԻՐ
Ձեզի քանի քանի անգամ ըսվեցավ, որ անձնականություն չդարձնես խնդիրն:
ԵՐԿԱԹ
Ի կարգ հրավիրեցե՛ք զինքն։
ՊԱՂՏԱՍԱՐ
Յուր անհավատարմությունն հաստատված Է։
ՓԱՅԼԱԿ
Խնդրեն դուրս խոսիլն արգիլյալ է։
ՊԱՂՏԱՍԱՐ
Հետևաբար...
ՍՈԻՐ
Մի՛ խոսիր։
ՊԱՂՏԱՍԱՐ
Եվ բնականաբար...
ՍՈԻՐ
Խոսք չունիս։