ՕԳՍԵՆ
Ինչե՞ր:
ՊԱՂՏԱՍԱՐ
Վերջը կը պատմեմ, միայն սա չափն ըսեմ քեզի, որ կիներեն վախնալ սկսա... կին մը տեսնելուս պես կարծես գլխուս վրա պաղ ջուր կը թափեն...
ՕԳՍԵՆ
Համբերություն և հարատևություն... ասանկ դատեր ջա¬ հելն շաա դյուրին չէ։
ՏԵՍԵԼ ԺԴ.
ՆՈԻՅՆՔ և ՍՈԻՐ
ՍՈՒՐ
Ի դիմաց հանձնաժողովո պատիվ ունիմ ձեզ հաղորդելու, թե վաղը հոս պիտի գտնվինք վերջնական որոշում տալու համար ձեր խնդրույն, որ ուրիշ գույն առավ:
ՊԱՂՏԱՍԱՐ
Ի՞նչ գույն առավ:
ՍՈԻՐ
Մինչև հիմա ունեցած գույնը փոխեց, ավելին չեմ կրնար ըսել, վստահ եղեք, որ մենք արդարությունը պիտի պահպանենք:
ՊԱՂՏԱՍԱՐ
Շնորհակալ եմ։
ՍՈԻՐ
Հանձնաժողովույս սույն որոշումն հաղորդվեցավ նաև ձեր կնոջ, որոշում մ’որ փողոցի վրա տրվեցավ մասնաճյուղին տեղեկագրին եզրակացության վրա և զոր գրով հաղորդելու համար ժամանակ կը պակսեր, պաշտոնապես գիտեք ուրեմն այժմ թե վաղը հոս պիտի գումարվինք։
ՊԱՂՏԱՍԱՐ
Բարի եկաք, հազար բարի։