Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/390

Այս էջը սրբագրված է

ելնելու պիտի ամչնայի... աս հիմակվան երիտասարդներն շատ կարևորություն չեն տար կոր ամչնալու... գողոլթյուն ալ կընեն կոր և բարեգործություն ընողներեն ավելի ազատ, ուրախ և զվարթ կը մտնեն կոր ընկերությանց մեջ... դարուս ոգին ասանկ կը պահանջե եղեր...։


ՕԳՍԵՆ

Ի՞նչ ջուրի վրա են գործերր...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ինչպես որ գիտեք: Մասնաժողովո անդամներն պիտի գան, խնդիրը պիտի քննեն և պիտի տեղեկագրեն Դատաստանական Խորհրդո, ուր պիտի ներկայանանք դատվելու համար։


ՕԳՍԵՆ

Շատ լավ։ Թեպետ և վաստկած ենք դատն, այսուամենայնիվ պետք չէ գսռոզանալ և խիստ լեզու գործածել Մասնաժողովո անդամոց։ Հարկ է շոյել, ողոքել զիրենք մեղմ և անուշ բացատրություններով, նամանավանդ պետք է այսուհետև անոնց սրտին դիմել և ոչ թե մտքին։ Սրտի դիմողներն ունայնաձեռն ետ չեն դառնար։ Ուստի հարկ չկա այլևս փաստաբանելու, աղաչելը հերիք է։ Ուրեմն, երբ ներկայանան հոս՝ անմիջապես կը ծնրադրեր անոնց առջև ու աղերսանաց, հեծության, հառաշանաց ձայնիվ կ՛աղաղակեք և կըսեք կականաբարձ. «Տյա՜րք իմ, կոչում կընեմ ձեր գթության, ձեր խղճին, ձեր սրտին, ձեր արդարասիրական զգացմանց, և կաղաչեմ խնայեցեք գերդաստանիս պատվույն, խնայեցեք իմ կենացս և իրավունք ըրեր, տյարք իմ, եղբայրք իմ, գթացե՛ք... գթացե՛ք.. գթացե՛ք...


ՊԱՂՏԱՍԱՐ

Այո՛, այո՛, շատ աղեկ պիտի ըլլա ասանկ. շատ աղեկ խորհեր ես ասիկա, աղաչելը միշտ աղեկ է...: