Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/398

Այս էջը սրբագրված է

սար աղբար ոևէ ընդիմադրություն մընելու իրավունք պիտի չունենա։


ԵՐԿԱԹ

Չհավնեցա՞ք այս եզրակացությունը...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Հավնելո՞ւ բան է... պատիժն ինձի տվեր եք...


ՓԱՅԼԱԿ

Կուզեիք որ կինն անոթութենե մեռցնեինք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ո՛չ, բայց...։


ՍՈԻՐ

Եթե ձեր կինն օր մը գա ձեր ձեռքը համբուրե ու մեզ ըսե, դարձյա՞լ պիտի չընդունիք զինքը:


ՊԱՂՏԱՍԱՐ

Հարկավ պիտի չընդունիմ, սատանան տեսնե երեսը...։


ՍՈԻՐ

Ուրեմն անկարելին կը պահանջեք դուք... Պաղտասար աղբար, Պաղտասար աղբար, ինձի նայե, դուն տղա չես և համոզելու ես, որ մշտնջենական կերպով չես կրնար կնիկեդ բաժնվիլ, երկուքդ մեկ մարմին եք...:


ՊԱՂՏԱՍԱՐ

Հապա Կիպա՞րը...:


ՍՈԻՐ

Ատիկա պաշտոնական կերպարանք չունի, ազգն պաշտոնապես մեկ մարմին կը ճանաչե զքեզ և կինդ, մենք անկարող ենք այդ մարմինը բաժնելու մշտնջենապես։