ՓԱՅԼԱԿ
Այո՛, կատարյալ թյուրատեսություն։
ԿԻՊԱՐ
Մանավանդ թե առավել քան զթյուրատեսություն։
ՓԱՅԼԱԿ
Եվ ասանկ թյուրատեսության մը համար ո ր պատվավոր մարդը կրնա մեղադրել Պաղտասար աղբարը։
ԿԻՊԱՐ
Ոչ ոք։ Մարդս սխալական Է։
ՓԱՅԼԱԿ
Մանավանդ թե ամեն մարդ անգամ մալ պիտի տեսնե փորձով, թե քանի նախանձախնդիր Է Պաղտասար աղբար յուր պատվույն։
ԿԻՊԱՐ
Անտարակույս։ (Մեկուսի) Երթանք նվերներն ու Թագուհիին ու Մարթային տրվելիք վարձքն ճարելու ճամբա մը գտներ (Կ’երթան):
ՓԱՅԼԱԿ
Այս կերպով ձեր պատիվն ավելի ևս պիտի բարձրանա:
ՊԱՂՏԱՍԱՐ
Մեծապես շնորհակալ եմ։ (Մեկուսի) Երեսանց հաշտվելու է և այս դժոխքին ուրիշ մեկ ելքը փնտռելու է։
ՓԱՅԼԱԿ
Եվ առաջվնե ավելի սիրով պիտի ապրիք երջանկության մեջ, որ շատերու նախանձը պիտի շարժե: Ամուսնության մեջ պզտիկ վեճերն երբեմն սերն ավելնելու կը ծառայեն։ Գոհ եղեք, որ ասանկ պզտիկ վեճ մունեցաք։