Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/417

Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Ուրիշ կին մոր իմ կնոջս կը նմանի, այնպես որ մեծ դժվարությամբ կարելի է իրարմե որոշել զանոնք։


ՕԳՍԵՆ

Բնավ երբեք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այո՛, ես սխալած եմ կինս կարծելով կին մոր մոտերս պիտի կարգվի Կիպարի հետ։ Ես տեսա այդ կինը:


ՕԳՍԵՆ

Չեմ հավտար ես. ասոր հավտալու համար կատարյալ խենթ ըլլալու է ոք, դուք ազատ եք հավտալու։ Գալով մեր հիսուն ոսկվույն...


ՊԱՂՏԱՍԱՐ

Այդ գումարը շնորհ ըրեք ու չվճարենք։


ՕԳՍԵՆ

Ամբողջապես կուզեմ այդ գումարն իբրև վարձք իմ տաժանելի աշխատությանցս։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ըստ որում հաշտվեցա կնոջս հետ...։


ՕԳՍԵՆ

Ո՛վ ըսավ քեզ որ հաշտվիս...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Անմեղ է:


ՕԳՍԵՆ

Ինչո՞ւ դատ բացիր իրեն դեմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Շատ լավ...


ՕԳՍԵՆ

Եթե կես ժամեն չվճարվի, պատրաստվե՛ դատի։ (Կը մեկնի):