Այս էջը սրբագրված է
ՊԱՂՏԱՍԱՐ, պոռալով
Գնացե՛ք սըկե, եթե ոչ հիմա կերթամ հավատքս կը փոխեմ։
ՏԵՍԻԼ ԺԵ.
ՆՈԻՅՆՔ և ԿԻՊԱՐ
ԿԻՊԱՐ
Ի՞նչ աղմուկ է այս։
ՄԱՐԹԱ
Ինչո՞ւ խաբեց զիս, ես անոր խաղալի՞քն եմ:
ԹԱԳՈՒՀԻ
Ասոր պատճառավ աղջիկս արյուն կը փսխե կոր:
ՄԱՐԹԱ
Իմին ալ կուրծքս բռնված է:
ԿԻՊԱՐ
Կերեի թե կատակ մըրած է ձեզի Պաղտասար աղբարն:
ՊԱՂՏԱՍԱՐ
Չեմ ճանչնար զիրենք։
ՄԱՐԹԱ
Չե՞ս ճանչնար։
ԹԱԳՈԻՀԻ
Ստախոս:
ԿԻՊԱՐ
Հեռացե՛ք, ես կը կարգադրեմ ձեր գործը: (Առ Պաղտասար) Մեյ մեկ գումար տալով վերջացնելու է։
ՊԱՂՏԱՍԱՐ
Ինչո՞ւ տամ։