Այս էջը սրբագրված է
ՏԵՍԻԼ Բ.
ԹԵՈՓԻԼԵՆ ՆՈԻՅՆՔ
ԹԵՈՓԻԼԵ
Այս ո՞րքան ուրախ կը տեսնեմ զքեզ, Կոմի՛կ։
ԿՈՄԻԿ
Տե... տե... տե...ր։
ԲԻՐԱԲ
Անանկ խոժոռադեմ մեկն Է, որ զավակս վախցուր, և լեզուն կորույս։
ԹԵՈՓԻԼԵ, բարկությամբ
Ի՞նչ կա, ինչո՞ւ պապանձեր ես:
ԿՈՄԻԿ
Տե... տեր.... պա... պա... պատիվ ունիմ ձեզի ներկայացնելու իմ մեկ հա... հա... հատիկ մա... մա... մայրս։
ԹԵՈՓԻԼԵ
Տիկին, ձեր զավա՞կն է այս։
ԲԻՐԱԲ
Այո՛, պարոն։
ԹԵՈՓԻԼԵ
Բայց քեզի չնմանիր:
ԲԻՐԱԲ
Ոչ.[1] իրեն կը նմանի։
ԹԵՈՓԻԼԵ
Ինչոո չես պատասխաներ։
ԲԻՐԱԲ
Վասնզի կարողություն չունի։
ԿՈՄԻԿ
Տեր, պատասխանելու բան մը չկա։
- ↑ [Այ<ո>]