Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/429

Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴԻԿ

Այո՛, բայց կուզեի ձեր կարծիքն ալ իմանայ, որովհետև ձեր խորհուրդներն անոր համար արժեք ունին, որ անկեղծությամբ ու խելքով բաղադրված են։


ՄԱՐԳԱՐ

Իմ կարծիքովս, ասանկ որոշումները գործադրվելու են առանց ուրիշներու հավանության հարցվելու. որովհետև ամեն մարդ յուր կարծիքն ունի...


ՎԱՐԴԻԿ

Բայց ձեր կարծիքը կուզեի լսել, որովհետև կը հարգեմ զձեզ իբրև հայր՛ գրեթե ձեր ձեռքը մեծցած եմ...


ՄԱՐԳԱՐ

Այո՛, (Մեկուսի) իզմե մեծ է։


ՎԱՐԴԻԿ

Պզտիկ աղջիկ մէի, երբ դուք դեռ երիտասարդ կուգայիք մեր տունը եղբորս հետ նարտ խաղալու համար։ Ուստի պարտ էր, որ ձեզ դիմեի ասանկ խնդրո մը համար, որուն մեջ են իմ ներկայս ու ապագայս։


ՄԱՐԳԱՐ

Եվ որովհետև այսքան թախանձանոք կստիպեք զիս կարծիքս հայտնելու, ես կըսեմ թե մեր տարիքի մարդիկ բնավ խորհելու չեն այնպիսի նյութերու վրա, որոց մեջ սեր կր խառնվի:


ՎԱՐԴԻԿ

Բայց ես ձե՞ր տարիքն...


ՄԱՐԳԱՐ

Իմ տարիքս ունեցողներուն համար է իմ խոսքս... իմ տարիքս ունեցողներն, այր թե կին, գոհանալու են ուրիշներու պզտիկ տղաները սիրելով, անոնց վրա գուրգուրալով, նորա—