Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/48

Այս էջը սրբագրված է

ԿՈՄԻԿ, առ Բիրաբ

Կայնե՛։


ԱՆՏՈՆ

Բայց ի՛նչ երկար խոսք է, որ լմննալիք չունի, կը բարկացնեք զիս, առաջ իմ հարցումներուս պատասխան տուր և վերջը խոսե մորդ հետ։


ԲԻՐԱԲ, առ Կոմիկ

Երթամ, երթամ։


ԿՈՄԻԿ

[1]Լռե՛:


ԱՆՏՈՆ

Չըսես, որ՞ու հետ կը խոսի։


ԿՈՄԻԿ

Երվանդին[2] հետ, շատ կը սիրե Երվանդը. միշտ անոր վրա կը խորհի, անոր վրա կը խոսի. գրեթե անոր համար կապրի, եկու տե՛ս որ Երվանդը չսիրեր զինքը։


ԱՆՏՈՆ

Երվանդը չսիրե՞ր Մարգրիտը։


ԿՈՄԻԿ

Ոչ, մանավանդ թե կատե:


ԱՆՏՈՆ

Ուրեմն ճար մը մտածելու եմք Մարգրիտը ազատելու համար։


ԿՈՄԻԿ

Գիշեր ցորեկ մտածմունքս այն է. բայց բան մը չկրցի գտնալ։ Դուք որ իր հայրն եք, Մարգրիտը մեկուսի առնելու եք, և իրեն խրատ տալու եք, որ այսպիսի տղայական զվարճություններեն ետ քաշվի. իսկ եթե մեկը սիրել կուզե, ահա

  1. [Բայց]
  2. Երվանդա=Երվանդին