ես պատրաստ եմ. քանի որ Երվանդը չսիրեր զինքը, ձեր աղջիկը թշվառության վիհը կիյնա և կը տկարանա օր քան զօր վասնզի, ինչպես որ կըսեին նախնիք, սերը երկու կողմեն ըլլալու է: Ահա իմ խորհածս և գտածս։
ԱՆՏՈՆ
Բայց Մարգրիտը կուզե քեղ սիրել:
ԿՈՄԻԿ
Ինչո՜ւ համար չպիտի ուզե: Ես մարգ չե՞մ։
ԱՆՏՈՆ
Դու, ալ մարդ ես. բայց...
ԿՈՄԻԿ
Տեր, ես ձեր աղջկանը բարություն մը ընելու համար հանձն կառնում այսպիսի ծանր պաշտոն մը. եթե չեք ընդունիր... դուք գիտեք... :
ԱՆՏՈՆ
Ինչպե՞ս կրնա ըլլալ, որ Երվանդը իմ աղջիկս չսիրե անցյալ օր զինքը տեսի և այնչափ քաղաքավարությամբ վարվեցավ հետս, ինչպես որ ծառա մը կընե իր տիրոջը:
ԿՈՄԻԿ
Ձեզի հետ քաղաքավարությամբ վարվիլը երբեք չարգելուր, որ ձեր աղջիկը ատե:
ԱՆՏՈՆ
Ուրեմն բան մը խորհինք որ...
ԲԻՐԱԲ
Ես ալ կը խորհիմ քիչ մը։
ԿՈՄԻԿ
Բարեկամներուս ալ կըսեմ, թող անոնք ալ քիչ մը մտածեն։