ԿՈՄԻԿ
Այո՛, ձեր ծառան եմ:
ԱՆՏՈՆ
Հիմա կը հասկնամ, ինձի ալ կը ծառայես, պարոն Թեոփիլեի ալ. չեմ ուզեր, որ ասկից ետքը իմ տունս գաս, կորիր գնա՛ (Կը հրե), բայց եկուր հանե՝ հագուստները և անանկ գնա:
ԿՈՄԻԿ
Տե՛ր:
ԱՆՏՈՆ
Շուտ եղիր, հանե՛։
ԿՈՄԻԿ, կը հանե վրայի հագուստը
Բայց առանց հագուստի...։
ԹԵՈՓԻԼԵ
Ես ալ չեմ ուզեր, որ աչքիս երևաս, կորի՛ր (Կը հրե):
ԵՐՎԱՆԴ
Հորեղբայր իմ. ինձի համար ալ բավական զրպարտություններ ըրած է ձեզի. բոլորն ալ սուտ են, և ես օրիորդ Մարգրիտը [1]կը սիրեմ, ինչպես որ ան ալ զիս:
ԹԵՈՓԻԼԵ
Շատ աղեկ։ (Առ Կոմիկ) Վայրենի գազան, (Կ’երթա):
ԱՆՏՈՆ. առ Կոմիկ
Անբան անասուն (Կերթա):
ԵՐՎԱՆԴ, առ Կոմիկ
Է՛շ, ավանա՛կ (Կ’երթա):
ՄԱՐԳՐԻՏ. խղճալով
Կը խղճամ քու վրադ. բայց ինչո՞ւ: Զիս թշվառացնեիր պիտի, եթե հայրս չիմանար քու սատանայություններդ։ Անիծյալ, տխմար, ապուշ (Կերթա).
- ↑ [առի հարսնիքը լմնցավ]