Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/73

Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ, երթալով

Վերջր ապտակ մը զարկավ, ես ալ գացի պառկեցա։


ՏԵՍԻԼ Բ.

ՄԱՐԹԱ, ԵՐԱՆՅԱԿ

ԵՐԱՆՅԱԿ

Բարև, մայրիկ, ի՛նչ ունիս աս առտու բարկացած կերևիս։


ՄԱՐԹԱ

Մըսեր բարկացած. այլ խելքը փախուցած։ Երանյակ, հայրդ յուր ընտանիքին թշվառություն կը պատրաստե իր անվայել վարքով, աս առտու, երբ արթնցա ու զինքը սենեկին մեջ չտեսա, կարծեցի որ տունը գլուխս փլավ։ Ո՞ւր գացեր է դարձյալ երեկ գիշեր։


ԵՐԱՆՅԱԿ

Անշուշտ հիվանդ նայելու գացած պիտի ըլլա:


ՄԱՐԹԱ

Ի՞նչ տեսակ հիվանդներ ունի, որ միշտ գիշեր ատեն կերթա նայելու։


ԵՐԱՆՅԱԿ

Ինքը կըսե, որ ակռայի ցավն շատ անգամ գիշերը կը հանդիպի, և թե ցաված ժամանակը պետք է, որ դարման մը ըլլվի շուտով։


ՄԱՐԹԱ

Ասոնց ամենն ալ անտեղի բացատրություններ են. ես չեմ հավտար։ Այսօր պիտի խոսիմ հետը, կամ իր վարք ուղղե և կամ... ես գիտեմ ինչ ընելիքս, ասանկ ամուսնություն չըլլար։ (Երանյակը կը հառաչե) Ի՞նչ ունիս, աղջիկս... ինչո՞ւ կը հառաչես։


ԵՐԱՆՅԱԿ

Ոհ, մայրիկ, ինչպես չհառաչեմ մինչդեռ ակներև կը տեսնեմ որ իմ ամուսնությունս ալ ձերինին պես պիտի... պիտի...