Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/74

Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Ի՞նչ կը խոսիս, Երանյակ, Մարգարը ազնիվ բնավորության տեր...


ԵՐԱՆՅԱԿ

Ազնիվ բնավորության տեր... ի՞նչ ընեմ որ դրսեցի է... ես կուզեի Պոլսեցվո մը հետ եթե հնար էր...


ՄԱՐԹԱ

Դուն ալ իմ բարկությունս ավելի ևս գրգռելու համար կընես այդ խոսքերը. ամբողջ տարի մէ որ հետը նշանված ես և գոհ էիր, այսօր մեկեն ի մեկ պաղիլ, ի՞նչ ունի տղան. քաղցրաբարո պատանի մէ։


ԵՐԱՆՅԱԿ

Ըհ, քաղցրաբարո, միշտ հին լաթեր կը հագնի, բնավ նոր հագուստ մը տեսած չունիմ վրան. նշանված մեկը անանկ պատռտած զգեստով պտըտի... ոչ, մայրիկ, ոչ, ավելի կը սիրեմ ամուրի մնաք, քան թե Մարգարի պես հնասեր մարդու մը հետ... հետ... (Մեկուսի) ահ, Լևո՜ն, Լևոն...։


ՄԱՐԹԱ

Ալ պիտի բարձրացնեմ ձայնս, ապստամբ աղջիկ, դուն ալ գլուխ վերուցիր, չես հավնիր նշանածիդ, որուն ազգասիրությունը...


ԵՐԱՆՅԱԿ

Ըհ, ազգասէր, միշտ հին լաթեր կը հագնի։ Մեծ քիթ մը ունի, ճակատը դուրս ելած, կարճահասակ, մինչդեռ անգին լուսնի պես աղվոր երիտասարդ մը...


ՄԱՐԹԱ, բարկությամբ

Ի՞նչ ըսիր, ի՞նչ, անգամ մալ զուրցե, շուտ եղիր։


ԴՐՍԵՆ

Թրի թա թա թի թա թա։