Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/85

Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ա բ գ դ ե զ է ը թ ժ ի լ խ ծ կ հ ձ ձ ղ ն... սխալեցա։ (Ավելի բարկությամբ նորեն կըսկսի, դարձյալ կը սխալի) Լսողն ալ պիտի կարծե որ ա բ գ-ը չեմ գիտեր, ահա հարուստ աղջիկ առնող ամուսիններն ասանկ Քերական կը կարդան։ (Ա բ գ-ը մինչև վերջը կ’ըսե) Բարկությունս երթալով կերթա և կը սաստկանա, ուրիշ կերպով փորձենք. աա բբ գգ դդ եե զզ էէ ըը թթ ժժ իի լլ խխ ծծ կկ հհ ձձ ղղ ճճ մմ յյ նն շշ ոո չչ պպ ջջ ռռ սս վվ տտ րր ցց ու փփ քք ևև օօ ֆֆ: Աս բարկութիւնը ինձի սուղի պիտի նստի...


ՄԱՐԿՈՍ, ինքնիրեն

Փախո՛ւկ է, ի՞նչ է։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ախչ բծպ գկջ...


ՄԱՐԿՈՍ, բարձրաձայն

Իձս զղվ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, բարկությամբ վրան երթալով

Զի՛ս կը ծիծաղիս, խայտառակ մարդ։


ՄԱՐԿՈՍ

էհ, պարոն երկու ժամե ի վեր ձեզի կսպասեմ, ակռաս կը ցավի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Նստե՛ քիչ մը։


ՄԱՐԿՈՍ

Շատ աղեկ, պարոն, նստիմ։ (Կը նստի):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Արդեն աչքեդ հայտնի է, որ ակռադ կը ցավի։


ՄԱՐԿՈՍ

Չաղաչեմ, պարոն ատամնաբույժ, ձեռքեդ եկածը մի խնայեր զիս բուժելու համար: Ձեր համբավը Պոլսո մեջ