Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/11

Այս էջը սրբագրված է

մեր ազգային պատրիարքարանն ինկավ։ Հիշելու բարերախտությունը չունինք այն թվականն՝ ուր Խորեն էջմիածնա հպատակեցավ, սակայն լավ հիշելու դժբախտությունն ունինք, թե այն թվականեն ի վևր է, որ մեր կուսակրոնները ամեն պարզություն մեկդի դնելով՝ կիներու պես հագվիլ, սգվիլ և կոտրտվիլ սկսան... աղեկ ծառայություն ընելու համար։

Այն ժամանակներր մայրաքաղաքիս հարուստներեն ոմանք իրենց ձիերուն ապագա պատրաստելու նպատակով անոնց համար հոյակապ ախոռներ կառուցանելեն ետքը՝ իրենց զավակներուն համար ալ դպրոց մը շինելու գաղափարն հղացան. բայց որովհետև Կ. Պոլսո մեջ դպրոցի հարմար տեղ մը գտնելն անկարելի էր, որոշեցին որ Բարիզի մեջ բանան այս դպրոցն, որուն մեջ պիտի դաստիարակվեին իրենց զավակներն, և թերևս, իրենց ձիերն ալ, եթե հոս գործ չունենային։ իրենց այս որոշումին ծնունդ տվին Բարիզի մեջ դպրոց մը շինելով... ավազի վրա։ Այս դպրոցին, որու անուն Հայկազնյան, տնօրեններն եղան 1856-ին հռոմեականութենե հայոց եկեղեցին դարձած, կամ լավ ևս, գերութենե ազատություն դարձած երեք վարդապետներն, որոնց հարեցավ նաև վերջին Խորեն եպիսկոպոս։ Հիշյալ տնօրեններն եթե բան մը չսորվեցուցին աշակերտներուն, որոնք երբ մայրաքաղաքս դարձան բան մը շսորվելեն զատ, հայերեն լեզուն ալ կորուսած էին, գոնե սա սորվեցուցին ազգին թե՝ շատ լավ բան է իրավունք և պարտք ճանաչելն։

Այս սկզբունքը մեզի սորվեցնելեն ետքը մաքուր սրտով, հանդարտ խղճով հարյուր հազար ֆրանկի պարտ թողլով, դպրոցին դռները գոցեցին։ Խորեն եպիսկոպոս ամենեն ավելի օգուտ քաղեց այդ դպրոցեն. մեծ քայլեր աոավ հոն դեպի Պառնասա գագաթ. հոն կատարելագործեց մուսաներու մուսաներու արվեստը: Սա ինքն է որ, յուր վկայությանը նայելով, երկու ամիս աշխատելեն ետքը հետևյալ գյուտն ըրավ. Զիւր անուան կոչ Գիտե՞ս —ո՜հ, ոչ

11