Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/12

Այս էջը սրբագրված է

թեպետև պատմաբաններեն ոմանք Հոմերոսի կ'ընծայեն այս երևելի գյուտն, որ ժամանակագրութիւնք երևելի անցին կարգը դրվելու մոռցված է դժբախտաբար, սակայն մենք պնդելով կր պնդենք, որ այս գյուտին փառքը Խորենի միայն կր պատկանի։ Քաջ գիտենք, որ Խորեն եպիսկոպոս այս գյուտն ընելեն անմիջապես ետքը հևալով կը վազե եղբորը և անոր կ' իմացնե։ Եղբայրն նախ չուզեր հավատալ. ասանկ գյուտի մը գյուտն անհնար կր թվի իրեն, բայց վերջապես կը համոզվի և եղբորը փաթտվելով, Խորեն, կըսե, մեծ ծառայություն ըրիր ազգին այդ գյուտովդ. ազգը պարտավոր է երախտագետ մնալ քեզ համենայն ավուրս կենաց յուրոց։ Արդարև այդ գյուտը մեր ազգին համար ավելի մեծ նշանակություն ունի քան գյոււո նշխարացը, և կը զարմանանք թե ինչու այդ գյուտին օրը կիրակի չեն բոներ... բանաստեղծները։

Հայկազնյան դպրոցին փակումեն ետքը Կ. Պոլիս դարձավ Խորեն։ Քանի մը ատեն հոն մնալեն ետքը դասախոսության պաշտոնով Թեոդոսիո Խալիպյան ուսումնարանը մտավ, ուր առավոտե մինչև երեկո դասախոսություն կ'ըներ խմբագրության, պարապելով թերթի մը՝ որուն անունը կա՛մ Մասյաց աղավնի էր, կա՛մ Պոլսո աղավնի: Աշակերտներն ալ իրենց վարժապետին հանգ կրելով կ'զբաղեին, որպեսզի հայրենասիրական եռանդուն քերթվածներ շինե ազգին։ Չհասկցվեցավ թե ո՛ր գիտության կամ ուսման մեջ հառաջ գացին Հիշյալ վարժարանի աշակերտները, միայն սա հայտնվեցավ, որ երբ այդ աշակերտներն իրենց քաղաքները վերադարձան, պատուհաններուն առջևեն չէին հեռանար, փողոցեն անցնող աղջիկներն դիտելու համար։ Կը հրաժարինք մանրամասնորեն պատմելե այն կյանքն, զոր վարեց Խորեն Թեոդոսիո մեջ. այո՛, կը հրաժարինք, որովհետև դժբախտությունն այն եղանակով հալածեց զինք Թեոդոսիո մեջ, ինչ եղանակով որ կը հալածե մեկն յուր սպասավորն, որ տան տիկնոջ աչք կը տնկե։ Կրոնավոր մը այսչափ հալածվելու չէր... կրոնավորե մը։ Եվ միթե հալածումը հաջողեցա՞վ անոր սկզբունքն փոխելու. բնավ երբեք, այլ, ընհակառակն, ավելի ևս քաջալերեց 12