Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/124

Այս էջը սրբագրված է

կրոնավորները հոն մտնելուն պես կը սրբվեին, ինչպես նաև չամբաստանվածներն ալ կը պղծվեին: Փափազյան՝ ժողովրդականություն վաստկելու նպատակավ, միշտ ակարները կը պաշտպաներ, թեպետև ընդհանրապես կը պաշտպաներ կղերն, որուն ձեռամբ, շիտակը խոսելու համար, ազգային նվիրական իրավունքներն վտանգեն ազատած է։ Բերայի գերեզմանատան խնդրույն մեջ կղերական դասուն առաջնորդ եղած է: Տասներկու տարի շարունակ թաղականություն վարեց հակառակ սահմանադրության, որուն կետ առ կետ գործադրության այնքան սիրահար էր և է մինչև հիմա, բայց որովհետև յուր պաշտոնավարության ժամանակ վնաս մը չէ հասցուցած եկեղեցվույն՝ սահմանադրությունն ալ մեղադրած չէ զինքը։ Եկեղեցվույն եկամուտներն ավելցուցած է և Ղալաթիո հրդեհեն երբ մոխիր դարձան եկեղեցվույն կալվածները՝ Փափազյան անոնց փոխարենը կանխիկ առավ ապահովության րնկերություններեն։ Այդ կալվածներուն գոյությունն, ինչպես նաև Կեդրոնական վարժարանին շինությունը մեծավ մասամբ յուր գործունեությանը պարտավոր է ազգը: Ահա գործող մարդ մը, որ հարուստներ կ'արժե: Ազգային շահերուն համար երբ հոգին տալ կը խոստանար' շատերը կը զարմանային, թե ի՞նչպես կրնա ապրիլ մարդ մը, որ ինքզինքը բոլորովին ազգին նվիրած Է և անոր գործերեն վայրկյան մը բաժնվիլ չուզեր անոնք՝ որ գործի մարդ Էին և տասնըհինգ օրը անգամ մը հազիվ կրնային ժողովո մը ներկա գտնվիլ՝ երբ կը տեսնեին Փափազյանն, որ առավոտե մինչև երեկո, երեկոյե մինչև առավոտ ազգային շահերը պաշտպանելու զբաղած է՝ կը հարցնեին իրարու, թե այս մարդն յուր շահերը ե՞րբ կը պաշտպանե:

1863-ին Ժամանակ անունով հանդես մը հրատարակեց և բավական տուժեց, ինչպես որ սովորություն է տուժել ամեն անոնց, որք հիմարություն կամ դժբախտություն կ'ունենան թուղթի մը տակ խմթագիր ստորագրելու: Փափազյան՝ Ժամանակեն վնասվելուն պես Ժամանակ հրատարակելու ժամանակը չէ, ըսելով, դադրեցավ ազգին ծառայելե խմբագրությամբ և

124