Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/127

Այս էջը սրբագրված է

ԽԱՋԱՏՈԻՐ ՄԻՍԱՔՅԱՆ

Ւնչո՞ւ կը քնանաք, ո՛վ պուետներ, որ երկու հանգ գտնելու համար Պառնասը կը շրջապատեք, որպեսզի Մուսայի մը թևեն քաշեք և ողորմություն խնդրեք իրմե, նման այն մուրացկաններուն, որ եկեղեցիներու շուրջը կը շարվին։ Ինչո՞ւ կը խորդաք, ո՛վ գրագետներ, որ ձեր հրաշագործ գրիչն երբ մարդու դպցունեք' կենդանիի կը փոխարկեք զայն և երբ անասունի զարնե՝ մարդու կայլափոխեք։ Արթնցե՛ք, ի ծունր իջեք, բացե՛ք ձեր գլուխներն, որպեսզի ամեն մարդ տեսնե անոնց ունայնությունը։ Միսաքյանի ճամբուն վրա փռեցեք ձեր հա- գուստներն, խունկ վառեցեք, որպեսզի հաճի աշխարհ գալ ձեր Պետն, որ սովորություն ունի չմոտենալ երբեք այն մարդերու, որ բուրվառով չեն ներկայանար իրեն։ Ւնչո՞ւ կ'ամչնաք հիմա զինքը պաշտելու։ Ժամանակով մարդերն երկրպագություն ըրած են այնպիսի աստվածներու՝ զորս մենք այսօր կը մորթենք, կասկարայի վրա կը խորովենք, կ'ուտենք և վրան պատվական գինի կը խմենք։ Օն անդը, պագե'ք երկիրն, խունկ ծխեցեք յուր քթին, խնդրելով իրմե, որ աթոռ մը առնե և գա նստիլ Ազգային Ջոջերու քով, ուր խունկը հազվագյուտ է։ Մի’ վախնաք, ո՛վ բարեկամներ պուետիս, չպիտի մորթեմ զինքն, ոչ ալ մի սաղի փետուրով պիտի հարվածեմ զինքն, այլ պարզապես պիտի պատմեմ յուր վարքը, պիտի գովեմ յուր տաղանդն, եթե ունի։ Մտիկ ըրեք ուրեմն, բայց մի՛ խնդաք, կը սրդողի։

1816 թվականին ծնած է Խաչատուր Միսաքյան, որ դասատու անվանված է շատերեն, ազգային երեսփոխան ընտըրված չգիտեմ ո՛ր թադեն, պուհտ հորջորջված է տղաներեն և

127