Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/153

Այս էջը սրբագրված է

ջարկե. «Մամբրե եպիսկոպոսն Մշո սուրբ Կարապետի վանահայր անվանհլու է. Իզմիրլյան Մատթեոս վարդապետն եպիսկոպոսության բարձրացնելու է. Կ. սարկավագը վարդապետ ձեռնա գրելու է»։

Խառն Ժողովը հետևյալ օրը այս ա ռաջարկությունները կընդունի և հաջորդ օրը Կարապետ սարկավագը կ'ըլլա Վա հան Վարդապետ։

1874- ին Մամբրե եպիսկոպոսին ետևեն Մուշ կը ղրկվի որպեսղի վանահոր հետ աշխատելով վանքը բա րեկա րգե ։ Քառասուն աշակերտի համար տարեկան տասն վարտիք և քսան շապիկ կ*որոշվի. այս հաշվով չորս աշակերտ մեկ վարիք պիտի հագնեին և երկու հոգի մեկ շապիկ։ Տնտեսագիտության մասին վանահոր որոշումն արդարև գովելի էր.բայց Վահան վարդապետ չուզեր համաձայնիլ այս որոշման տեղեկագիր մը կը շինե Պոլիս կուգա։

1875-ին Քումելի Հիսարի վարժարանին դասատու կ'անվանվխ։Տեղեկագիր մ'ալ հոն կը շինե։

1876-ին Ս կյուտար սբ. խաչի վարժարանին տեսուչ կը կարգվի և ավագ հինգշաբթի օրը ժողովյրդյան քարոզ մը կը խոսի սապես.

«Ժողովուրդ, դպրոցը գեշ վիճակի մեջ է. աղաները աղեկ չեն նայիր, քանի մը օրեն վարժարանը պիտի փլի, թաղականն անհոգ է։

Այս քարոզին վրա ժողովուրդը Խորհրդարանը խուժեց, աղաները վար առավ։ Նոր ընտրություն եղավ, նորեն տեսուչի պաշտոն առավ։ Դարձյալ լուծվեցավ, նորեն ընտրվեցավ և հիշյալ թաղը քանի մը անգամ տակնուվրա ընելեն ետքը հեռացավ անկից։

Այս իրարանցումի մեջ ս. պատրիարքն այցելուներ ղրկել կուզեր Կարնո կողմերը։ Վարդապետին մեկն երկու հազար ոսկի կը պահանջեր այս պաշտոնն հանձն առնելու համար, եպիսկոպոս մը Պոլիսեն ճամբա ելնելու համար երեք հազար ոսկի ուզելեն ետքը, չորս ձի, երկու կառք և տասներկու շիշ լավանտա կը պահանջեր Հայաստանինի մեջ գաղթականու-