Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/159

Այս էջը սրբագրված է

Գրիգոր Արծրունի

Գրիգոր Արծրունի, պատմադետ, թատրոնապետ, ինղուկաիվ խմբագիր ղէղուկտիվ Մշակի, ծնած է Մոսկվա, 1845թվականին։

Հայրն, աղա Երեմիա Արծրունի, իմանալուն պես, որ զավակ մ'ունեցած է, անմիջապես տուն վազեց և, Գրիգորին դեմքը դիտելեն ետքր, դուրս ելավ յուր ծանոթներուն ըսելու.

«Եթե տղաս տեսներ' ինձի ողորմիս պիտի հանեք»։ Մանկական հասակեն փորձով ցույց տվավ Արծրունին, որ խմբագրական ասպարեզին մեջ մեծ անուն պիտի հաներ օր մը, վասնզի նույն հասակին մեջ իսկ մեծ կոչում ուներ... չհամոզվելու։ Օրորոցին մեջ ժողովրդականություն կը {քարոզեր. ամեն անգամ, որ ազնվապետական դասեն հյուր մը կը դտնւէեր սենյակին մեջ, շորերը փոխելու կ'ստիպեր մայրն այն նշաններով' զորս երախաները կուտան նույնիսկ բարձրապատիվ անձերուն առջև։

Պատանեկության օրերը Մոսկվա անցունելեն ետքը Գերմանիա գնաց, ուր քանի մը տարիներ աշխատելով հսկայաքայլ հառաջադիմություններ ըրավ յուր դասերուն մեջ. ծայրագունության աստիճան առավ պատմության մեջ և եպիսկոպոսության աստիճանին բարձրացավ համառության մեջ։

1868-ին Վենետիկ գնաց, ուր մեկ ամսու մեջ հայերեն սորվելով Հայր Ղևոնդեն՝ հայկաբանության դաս տալ ուզեդ հայր Արսեն Բագրատունով։

Գրական ասպարեզը մտնելու համար գլխուն մեջ բավական պաշար ամբարելեն ետքը՝ Տփղիս դարձավ։ Երբ տեսավ