Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/160

Այս էջը սրբագրված է

հոն, որ հայերու մեջ մեռած էր ամեն կյանք և ոգի, սաստիկ բարկցավ, և եթե զինվորական եղած ըլլшր տարակույս չկաք որ ռմբակոծել կուտար այդ քաղաքը։ Հանի մը ամիսներ խորհելէն վերջը, թե ինչ եղանակավ կրնա կենդանություն տալ ազգայիններուն՝ որոշեց լրագիր մը հրատարակել այն լեզվով, զոր չէր գիտեր։

Երբ գրաքննիչին ներկայացավ լրագրի մը արտոնություն խնդրելու համար՝ գրաքննիչն հարցուց իրեն.

— Լրագիր հրատարակելու չափ գիտեք հայերեն լեզուն։ — Ես չեմ գիտեր, պատասխաներ Մշակին տերը, բայց ընթերցողներս շատ աղեկ գիտեն... բարեկամներս ալ գիտեն:

Արտոնություն առնելուն պես տուն վազեց Արծրունին և հարյուր քառասուն նամակ գրեց հրավիրելով յուր ծանոթներն, որ հաճին Մշակի խմբա գրությանր մասին նպաստել իրեն։ Բարեկամներն ընդունելին այս հրավերն և 1872-ին ի լույս եկավ Մշակն, որ բաժանորդեն ավելի խմբագիր ուներ: Խմբագրության կանոնադրությունը կը պահանջեր, որ ամեն հոդված ամբողջ խմբագրության համաձայնությամբը հրատարակվեր։ Այս կանոնադրությունը շատ նպաստավոր չէր Գրիգորին, որուն ամեն հոդվածները մեկի դեմ հարյուր երեսուն և ինը քվեով կը մերժվեին, և եթե երբեք լույս տեսնեին մեծ փոփոխութիւն կը կրեին։ Այսպես, Մշակը, որուն ամսականն ինքը կը վճարեր, փոխանակ իրեն ծառայելու՝ ուրիշներու կը հնազանդեր: Այս կետն իրեն ծանր եկավ և օր մը ինքնիրեն ըսավ.

«Պետք է որ իմ Մշակս միայն ինձի ծառայե և ոչ ուրիշներու»։