Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/162

Այս էջը սրբագրված է

համար ընդունին զայն, ինչպես որ ընդունեցին։ Ասոնց մեջ յնչափ տաքցավ վիճաբանությունն, որ եկավ անձնականության հանգեցավ։ Արծրունվո կազմը Տեքարթի մեթոտեն ավելի զորավոր փաստ մ'Էր Մեղուի խմբագրին գրիչին ծայրը. Սիմեոնյանի ամուրիությունը ավելի արժեք ուներ քան Քանթի մեկ վկայությունը։ Անհրաժեշտ հարկ Էր, որ այս երկու պարոնները կամ իրենց լեզուն փոխեին և կամ իրենց կազմը, որպեսզի վիճաբանությունն օրինավոր ըլլար և չարժանանային ռուս լրագրի մը հանգիմանություններուն։ Արծրունին երեք չորս տարի շարունակ Մեղուի հետ հոգևորա կան վիճաբանություն ընելեն ետքը, ուխտ ըրավ, որ Մեղուի անունը բերանը չառնե և սկսավ հրատարակել այնպիսի հողվածներ, որոնք բոլորովին հակառակ Էին առաչին գրվածնե բուն: Եթե երբեմն հոդված պակսեր, Մշակը լեցնելու համար՝ յուր բաժանորդներուն թիվը կը ծանուցաներ և պակասը կը լեցներ։ 1877-ին Մշակ սկսավ շաբաթը երկու անգամ հրատարակվիլ և Արծրունի ամեն օր գովել գերմանական ուսումը և դրոշակը։

1878-ին Արծրունո թերթն ամեն օր կը հրատարակվեր այլանդակ գաղափարներով։ Կը հանգիմաներ ս. պատրիարքն, թե ինչո՞ւ Պատրիարքարանն ու Երեսփոխանական ժողովն Կարին չփոխադրեց, որպեսզի ուժը հոն միանա։ Կը կարծեր, անշուշտ, թե Կարին նամակ ղրկելու չափ գյուրին բան Է։Պատրիարքարանն ու Երեսփոխանական ժողովն Հայաստան ղրկելն և թե' պատրիարքն այս մասին անտարբեր Է։ Կ․Պոլսո ազգայիններն, որ Մշակի այս տեսակ կարծիքները կը կարգային, իրարու ականջն ի վար կը փսփսային․

— Մշակ վաղը պիտի առաջարկե, որ կամ Պոլիսը Կարին փոխա գրենք կամ Կարինը Պոլիս։

Եվ Արծրունին պոլսեցիներուն այս անաարթերությանը վրա սրդողելով կը մկրտեր զանոնք թեթև, կեղծ ազգասեր, շուներու և դողերու խառնուրդ և ուրիշ այնպիսի ածականներով, զորս լրագրի մը մեջ հրատարակելու համար մարգս անպատճառ գերմանական գրոշակ ունենալու Է։