Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/164

Այս էջը սրբագրված է

Այս ընթացքով հաջողած է վերջապես իրականացնեք յուր փափաքն, որ էր Մշակը կարևոր թերթ մը ընել և զինքն ալ կարևորություն ունեցող խմբագիր մը Տփղիսու մեջ կառավարությունը հայ լրագրապետներու խորհուրդ չէր հարցուներ, իսկ հիմա պ. Արծրունին կը հրավիրվի այն ժողովներուն, ուր քաղաքի մասին կարևոր որոշումս ը պիտի տրվի Ռուս թերթերն երբեմն հատվածներ կւ թարգմանեն Մշակեն: Եվրոպայի թղթակիցներն «Հայաստանյայց եկեղեցու հայ Հակինթոս» կամ «հայ մամլո էմիլ տը Ժիրարտեն» կը կոչեն զինքն և ինքը բնավ բողոք չբառնար այս դրպտրտություսներուն դեմ։

Տփղիսու մեջ առաջին անգամ ինքը հաստատեց լսարանն, որու մեջ ինք լրավ առաջին ատենախոսությունը։ Թեպետն ատենախոսության նյութն «Հայաստանի տնտեսական դրություններ՝ բայց ատենախոսին ձևերեն և շարժումներեն սա կը հասկցվեր, թե մարգս ատենաբանելու ժամուն լայն թևնոցներ դնելու չէ, որպեսզի ատենախոսն ժամանակ ունենա յուր նյութովն զբաղելու և ոչ թե թևնոցներովը։

Ունկնդիրները կը սորվեին նաև, թե հազը ատենաբանության մեջ ստորակետի տեղ կը ծառայե և թե ներելի է այնչափ հազալ, որչափ որ կը ներե ունկն դիրներուն ՜ երկայնամտությունը կամ ատենաբանին անգթությունը։ Իսկ երբ երկրորդ անգամ ժողովրդյան առջև ելնելու պատիվ ունեցավ, յուր հուզումները գսպեց և ճարտասանի մը պես ատենախոսեց։

Ժողովուրդը կրթելու համար խմբագրությամբ և ատենախոսությամբ չշատացավ. յուր ծախքովը թատրոն մ ալ հիմնեց, որպեսզի հոն ալ քիչ մը ծառայե ազգին։ Սակայն չհաջողեցավ այս ասպարեզին մեջ. վասն զի գնո մասին չկրնալով համաձայնիլ դերասաններուն հետ' հարկադրեց զանոնք, որ ուրիշ տեսարանի մը վրա ներկայացնեն իրենց խազերը, մուկերու թողլով խաղալ իրենց դերն պ. Արծրունու թատրոնին մեջ։ Մշակի խմբագիրն այս անհաջողության վրա