Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/165

Այս էջը սրբագրված է

սկսավ ծաղկել այս դերասաններն և ատոնց ներկայացուս ՝նվիրական պարտք մը համարելով՝ վիրավորյալները քաջաման վին։ Այս ծառայությանը փոխարեն կայսրուհիեն շնորհակալության դիր ստացա։

Պ. Արծրունին, ինչպես ըսինք, ժողովրդական մարդ է,'յ այնչափ ատեն կը սիրե իր ծանոթներն, որչափ ատեն, որ ասոնք մի«ակ աստիճանի մեջ ըլլան, իսկ բարև տալը դադրեցուցած է այն անձերուն, որոնք ստորադրություն չեն տված իրեն, թե իրմե ավելի հարուստ չպիտի ըլլան։ Յուր ծանոթներուն հետ—ծանոթ կ՝ըսենք, վասն զի մեզ տրված տեղեկոլթյուններուն նայելով' բարեկամ չունի — հեզ և բարեբարս է. զանոնք շողոքորթելու կը զփջանի երբեմն, բայց ազնվապետականներն և հարուստները միշտ կ'արհամարհե և այս է պատճառն, որ Տփդիսու ազնվապետականներու հետ չէ կրցած երկար հարաբերություն ունենալ։

Առատաձեռն է' երբ մեկը շողոքորթն զինքը. վարպետորդի մը երկու շլացուցիչ ածականներով կարող է անոր քսակն գրպանեն առնել։

Իբրև հայ ազգասեր է, և իբրև խմբագիր՝ անխոնջ գրող և կռվող։ Արարատյան ընկերության մատուցած ծառայություններն դինքր շատ սիրելի ըրած են ազգայիններուն, որոնք միշտ կ'րսեն, թե «եթե Տփղիսոլ մեջ Արծրունվո պես ուրիշ աշխատողներ ալ դտնվեին, Արարատյան ընկերությունն այսօր ավելի մեծ դրամագլուխի տեր կ'ըլլար»։

Կրոնականներուն այն աստիճան հակառակ է, որ երբ փողոցի մը մեջ ասոնցմե մին տեսնե ետ կը դառնա և ուրիշ փողոցե մը ճամբան կը շարունակե։ Յուր հորը թաղման մամանակ, երբ կղերական դասր կ'ուզեք որ ըստ սովորության մեծ հանդիսիվ կատարե հոլղարկավորությունը' պ, Արծրունին կը դառնա քահանաներուն և կ'ըսե. «Դուք գեշ մարդեր եք, ես ձեգի պետք չունիմ]):