Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/179

Այս էջը սրբագրված է

Հետաքրքիր ընթերցողն կը փափաքի հարկավ գիտնայ, թե ինչպես եկավ աշխարհ Գրիգոր Էնֆիեճյան ։

Փառք կուտանք աստուծո, որ 1840֊ին կառք չկար Տիգրանակերտ. եթե ըլլար' աշխարհ գալուն պես պիտի ըսեր այս երախան»

— Մեկ ոսկի տվեք կառքի վարձք, հիմա Բարձրգույն Դռնեն2 եկա։

Այսպիսի խոսք մր ըրած չէ, ոչ ալ կառքի վարձք առած է աշխարհ գալու համար, վասն զի Պատրիարքարանի հավետոմարներու մեջ ասանկ գումար մը նշանակված չէ։

Առանց Օլենտորֆ կարդալու վեց ամիսեն խոսիլ սկսավ՝ ստակ կուզեմ, ինձի անուշ թերեք, կերակուր տվեք խոսքերն այնպես կը գործածեր ինչպես մենք կը գործածենք բարի լույս, աստուծո բարին: Շատ անգամ կ'ըսեր, հաց կուզեմ, հիմա կ'ուզեմ, և այս պահանջումը յուր ծնողացը կը հիշեցուներ. կնիկ կ’ուզեմ, հիմա կ’ուզեմը:

Յուրաքանչյուր մարդ յուր վրա կունենա անգամ մը, որով սիրելի կ'ըլլա ուրիշներուն։ Մին յուր ձեռներովն, մյուսն յուր ականջներովն, ուրիշ մը յուր բերանովն, չորրորդ մը յուր ուղեղովն համակրություն կը գրավե։ էնֆիեճյանը սիրելի ընող անդամն լեզուն էր, որուն շատերը սիրահարած էին։

1840-ին Տիգրանակերտի մեջ նոր սկսած էր բարեկենդանի ատեն դիմակ անցունելով տունե տուն պտըտիլը։ Քանի մը երիտասարդներ կը փափաքին, որ դիմակ մ'անցունեն էնֆիեճյանին, որ դեռ մեկ տարեկան էր, և մեկտեղ պտըտին։ Պզտիկ տղաներու համար դիմակ ուսկի՞ց գտնելու է, սովորութիւն եղած չէ մինչև հիմա, որ պզտիկ տղաներն դիմակ կրեն։ — Աղոթենք, որ գոնե այս սովորությունն տղաներու մեջ մուտ չդտնե, որպեսզի կարող ըլլանք անդիմակ դեմքեր տեսնելու։ — Երիտասարդներն վերջապես կ'որոշեն, որ իրենք շինեն հատ մը և անմիջապես պզտիկ դիմակ մը կը շինեն և այս տղուն երեսր կ՚անցունեն։ Աղվոր դիմակ, ազգասիրություն բուրող դիմակ մը։ Կարավանը ճամբա կ'ելնե և քանի մը փողոց դառնալեն ետքը պզտիկ դիմակավորին դիմակը